Երևան, 21.Հոկտեմբերի.2019, 00:00
Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում (լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդը՝ քաղաքապետի մասնակցությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը Ռոք երաժշտությունից մինչև դասական ու ազգագրական. Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․ կա 12 զոհ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարական է տվել «Սիրիայում հայազգի հայր ու դուստր պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողի լուսանկարը Զոհված ոստիկանը դեպքի օրը խոսել է կյանքի կարճ լինելուց և ընկերոջը խորհուրդ է տվել գնահատել ու սիրել մարդկանց․ վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից ԱԱԾ պարզաբանումը՝ Հրայր Թովմասյանի ազգականներին հրավիրելու վերաբերյալ. ԱԱԾ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ

Մեկ տարի առանց Ազնավուրի. ականավոր շանսոնյեին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ամբողջ աշխարհում

Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի մեկին, աշխարհը կորցրեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրին (իսկական անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի հոկտեմբեր ամսին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։

Շառլ և Նիկոլա Ազնավուրների կողմից ստեղծված «Ազնավուր» հիմնադրամը, որի հիմնական նպատակներից է Շառլ Ազնավուրի՝ դեռ 1988 թվականին սկսած հումանիտար գործունեության շարունակությունը, իսկ այժմ նաև նրա մշակութային ժառանգության պահպանումը, նոր նախագծերի ու ծրագրերի իրականացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, ակտիվորեն ներգրավված է բոլոր միջոցառումներում։

Հոկտեմբերի 1-ին «Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանում հանդիսավոր կերպով քաղաքին կնվիրի Ազնավուրի կիսանդրին, որը շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը։ Կիսանդրին հայ հայտնի քանդակագործ Ալիս Մելիքյանի աշխատանքի պատճենն է։ Աշխատանքի բնօրինակը պատրաստվել է 1960-ականներին, երբ Ազնավուրն իր առաջին այցով ժամանել էր Հայաստան։

Հոկտեմբերի 2-ին կինոթատրոններում կհայտնվի «Շառլի հայացքով» ֆիլմը։ Կյանքի ողջ ընթացքում՝ բոլոր ուղևորությունների և նշանակալի հանդիպումների ժամանակ, Ազնավուրին կարելի էր նկատել տեսախցիկը ձեռքին. նրա կողմից նկարահանված հենց այդ կադրերից էլ հավաքվել է ֆիլմը։ Ֆիլմի պատումային հատվածի համար օգտագործվել են հատվածներ Ազնավուրի հեղինակած գրքերից ու նամակներից, այդ իսկ պատճառով ֆիլմն ամբողջությամբ ներկայացնում է կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։ Ֆիլմի առաջխաղացմանն աջակցում է «Ազնավուր» հիմնադրամը, պրոդյուսերն է Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը, ռեժիսորը՝ Մարկ դի Դոմինիկոն։

«Ազնավուր» հիմնադրամը շատ շուտով կհայտարարի իր նոր՝ «Սիրո մի կյանք» նախագծի մասին, որի նպատակն է Ազնավուրի արվեստը տանել աշխարհի տարբեր քաղաքներ, ինչպես դա անում էր հենց Շառլ Ազնավուրն իր շրջագայությունների ընթացքում։ Նախագիծն այս պահին դեռ ֆոնդահայթայթման փուլում է, և այն ավարտելուն պես կսկսվի իրագործման փուլը։

Շանսոնյեի մահը սգում էին ոչ միայն Հայաստանն ու Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը: Նրա մահվանից հետո Ազնավուրի հիշատակին նվիրված մոմավառություններ կազմակերպվեցին բազմաթիվ երկրներում, նրա մասին խոսուն ելույթներով հանդես եկան պետական, քաղաքական, մշակույթի գործիչները, հոգևոր այրերը, նրա արվեստի երկրպագուներն ու մարդիկ, որոնք երբևէ հնարավորություն էին ունեցել առնչվել Ազնավուրի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի մասին մի քանի անգամ գրառում էր արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- նշել էր Ֆրանսիայի նախագահը:

 

«Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշողության մի անկյունում պահելով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»,- ասված էր Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել էր. «Ցավ էր մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շառլ Ազնավուրի մահվան լուրը... Շառլ Ազնավուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնությամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղետալի երկրաշարժի օրերին Ազնավուրը երգեց ժողովրդի ցավը շատ հայտնի երգիչների հետ, իր բոլորանվեր ջանքերը բերեց Հայաստանի օգնության համար: Նրա հանրահայտ երգերի շարքում են նաև Հայաստանին, Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված ստեղծագործությունները, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին»:

Հայտնի  լրագրող Վլադիմիր Պոզները կոչ էր արել հիշել Ազնավուրին մեծ երախտագիտությամբ, ժպիտով: «Պետք չէ լաց լինել. նա դա չէր ցանկանա: Նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան: Ազնավուրն ապրել է երկար, գեղեցիկ, հաջողակ կյանքով և սիրել մինչև իր կյանքի վերջին օրը»,-նշել էր Պոզները:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում։ Նրա հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Քնար Բաղդասարյանը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Վաղինակը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ունեցած ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է հազարից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է վաթսունից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել դրա տեսահոլովակը` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ:

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակը: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին», «Անցած օրեր» հուշագրությունները: 

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թվականին դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով մշակութային հարուստ ժառանգություն:

 

 

 

Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կարող են վնասել քաղաքական կարգավորմանը. Դմիտրի Պեսկով ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը Հրդեհ Վարդենիս քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից հոկտեմբերին՝ չնայած բրեքզիթը հետաձգելու մասին խնդրանքին Լորդ Արա Դարզին «Ավրորա»-ի Ընտրող հանձնաժողովի նոր նախագահն է, Քլունին կմնա պատվավոր համանախագահ Արամ Հակոբյանը շախմատի երիտասարդների ԱԱ-ի առաջատարներից է Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Անկարան հայտարարել է, որ Սիրիայում թուրք զինվորական է զոհվել «Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ» Մի քանի հարց պաշտպանյալին. 7or.am Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է «07»-ին և հայտնվել ջրանցքում. Shamshyan.com Թռիչքաձև աճն ու Փաշինյանի ստերը. Yerevan.Today Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան. Pastinfo.am Հրդեհ Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք Պաշտպանյալն այդ կեղտի հավաքական մարմնավորումն է՝ հավաքական «մենքի» հակառակ կողմը. Անդրանիկ Թևանյան Ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes-ը բախվել է բետոնե սյանն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել․ Գագիկ Համբարյան Երևանում և Եղվարդում փրկարարներն օձեր են հայտնաբերել Իշխանությունն ընդդեմ խղճի դատարանի. ո՞րն է իրական պատճառը. Գարեգին Պետրոսյան Արտակարգ դեպք Արարատի մարզում. գխի մասում հրազենային վնասվածքով հարազատների գերեզմանի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com Ծառայակցին ինքնասպանության հասցրած զինծառայողները չեն դատապարտվել` վաղեմության ժամկետն անցնելու պատճառով Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է. Shamshyan.com Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին Հրդեհ Բատիկյան փողոցում. կա զոհ Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում (լուսանկարներ) «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց Միրզա Դինային Իջևանի ծննդատանը 23-ամյա կինը ծննդաբերել է մահացած պտուղ. նրա հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին. Shamshyan.com Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը Creative Armenia-ն հայտարարում է 2,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակով մարտահրավեր սցենարիստների համար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, որևէ քրեական գործով կարգավիճակ չունի Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը խորը և անմաքրելի հետք թողեց իշխանության բարոյական նկարագրի վրա. Արթուր Ղազինյան Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով՝ Ռոբերտ Քոչարյան և Ստամբուլյան կոնվենցիա. Ալեքսանդր Կոչուբաև Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները երեխային մոռացել են դեպի Հռոմ մեկնող գնացքի մեջ Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցողների ձեռքը. Արա Վարդանյանը՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ կատարվող իրադարձությունների մասին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդը՝ քաղաքապետի մասնակցությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Բուլղարացի բժիշկները կես օր փնտրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի մեջ մոռացված ծեր հիվանդին «Օպել»-ի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել 34 և 20-ամյա անձանց. նա ձերբակալվել է «Ուզում ենք՝ գինը բարձրացնում ենք, չեք ուզում, գնացեք». hարցը չլուծվելու դեպքում աշխատակիցները նոր ակցիաներ են խոստանում Եղանակը Հայաստանում. Հանրապետության տարածքում ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը Volkswagen Golf-ը բախվել է բազալտե եզրաքարին, այնուհետև տապալել բետոնե արգելապատնեշն ու մի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. Shamshyan.com Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Իշխանությունները ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցումն ուղիղ կապում են իրենց մնալ-չմնալու հետ, և այդմ անցել են կյանքի և մահու կռվի՝ ոտնատակ տալով բարոյականության բոլոր նորմերը. Արմեն Ասատրյան Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար Ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, դա պայմանավորված չէ Փաշինյանի թույլ տեսակով միայն. սա խորքային նպատակ է. Նարեկ Մանթաշյան Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է գրեթե 90 մարդ Լարված իրավիճակ Երևանում. Բանվորի արձանի հարևանությամբ գործող շինանյութի շուկայի 300-ից ավելի աշխատակիցներ գործադուլ են սկսել. Shamshyan.com Ռոք երաժշտությունից մինչև դասական ու ազգագրական. Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվել են Արշակունյաց պողոտայում բախվել են 3 մեքենաներ. կա տուժած Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը «Ես իմ սենյակից ո՞ւր գնամ»․ Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ է սկսվել. Asparez.am «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան, տոնայնությունը փոխելով, մտադրությունից չի հրաժարվում Ողբերգական ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում. 18-ամյա երկու երիտասարդ մահացել է (լուսանկարներ). Shamshyan.com Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին. ՊԵԿ «Սրտումս Երևան». մայրաքաղաքն այսօր նշում է հիմնադրման 2801-ամյակը «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ»․ Ժանրի կանոններով. իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում իր նպատակներին հասնելու համար «Ժողովուրդ». Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. ցմահ են տալու Դոլարի աննախադեպ ցածր կուրսը պահպանվում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Որն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․ կա 12 զոհ «Ժողովուրդ»․ 50 հազար դրամով կտուգանվեն․ փոփոխություններ գնված ապրանքը հետ վերադարձնելու գործընթացում Լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում «Ժամանակ». Լուրջ փոփոխություն է լինելու. ՃՈ-ն վերացնում են. ամերիկյան օրինակով են անելու «Փաստ». ԿԳՄՍՆ-ն խոշոր գումարներով դասագրքեր է ձեռք բերել առանց մրցույթի՝ սեփական կամքով ու ճաշակով Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին «Ի՞նչ հիմքով եք արգելում «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը». Կարո Փայլանը՝ թուրք նախարարին Սյունիքի մարզում բախվել են Range Rover-ն ու Nissan-ը. կա վիրավոր Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 21–ամյա աղջիկն արդեն մահացած էր․ ArmeniaSputnik.am Դավիթ Սանասարյանը «վրաերթի» է ենթարկվել. Politik.am Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ՊՆ զորամասի սպայի Mercedes-ը և ժամկետային զինծառայողի Land Rover-ը. կան վիրավորներ. Shamshyan.com Վերադառնում եմ. Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել