Հող է նախապատրաստվում մամուլի ազատությունը սահմանափակելու համար. Նարե Գրիգորյան
Օգտատեր Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Արամ Աբրահամյանը՝ Շանթի եթերում, Պետրոս Ղազարյանը՝ Հանրայինի եթերում, վերջին օրերին շատ մանրակրկիտ կերպով հող են նախապատրաստում, որպեսզի Հայաստանում սահմանափակվի ազատ խոսքն ու մամուլի ազատ գործունեությունը:
Այդ երկու անձինք, լինելով լրագրող, ընդ որում՝ երկար տարիների փորձ ունեցող, այսօր ամենայն հավանականությամբ պատվեր են ստացել թավշյա իշխանությունից՝ ամեն ինչ անել, որպեսզի շատ սահուն կերպով փակվեն ընդդիմադիր ԶՄԼ-ների բերանները:
Ես իշխանության վրա չեմ զարմանում՝ ֆաշիստ եղել են, ֆաշիստ էլ մնալու են: Ես զարմանում եմ Աբրահամյանի ու Ղազարյանի վրա, որ լինելով այդքան փորձառու, չեն հասկանում՝ իջևանցի փոքրիկ բռնապետը շատ շուտ անցնելու է պատմության ետնաբեմ, ու իրենք անտեր ու որբ են մնալու: Մի քիչ հեռատես լինեիք, էլի, պարոնայք: