Չեմ պատրաստվում վաղաժամկետ թոշակի գնալ. ՍԴ անդամ Ալինա Գյուլումյան
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախաձեռնության կապակցությամբ որեւէ հարցի չեմ պատասխանի, որովհետեւ իմ ցանկացած պատասխան կարող է ընկալվել որպես նախնական կարծիքի արտահայտում, որի իրավունքը ես չունեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:
«Եթե ես ասեմ, որ այդ փաստաթղթում ներկայացված դրույթները ընդունելի են կամ ընդունելի չեն, դա նշանակում է ես կաշկանդեմ գործի քննությանն իմ մասնակցությունը: Կասկած մի ունեցեք, որ ՍԴ-ում լինելու է օբյեկտիվ քննություն»,-ասաց նա՝ հավելելով. «Ոչինչ չի կարող ինձ կաշկանդել որեւէ գործ քննելուն եւ անաչառ որոշում կայացնելուն»:
Ինչ վերաբերում է ՍԴ ադատավորների վաղաժամկետ թոշակի գնալու վերաբերյալ նախաձեռնությանը, ՍԴ անդամն ասաց, որ չի պատրաստվում օգտվել այդ առաջարկից եւ գնալ թոշակի. «Ես չեմ պատրաստվում»,-ասաց նա: