Երևան, 02.Հունիսի.2020, 00:00
Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի

Մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Կոմիտասի ծննդյան օրը`սեպտեմբերի 26-ին՝  մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը,  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:  

Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ այս ամիսների ընթացքում Կոմիտասի ծննդյան 150 ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը և տարբեր կազմակերպություններ հսկայական աշխատանք են իրականացրել, սակայն հիմնական միջոցառումները կլինեն առաջիկա շաբաթներին: Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. պանթեոնում կմատուցվի հոգեհանգստի կարգ, ապա կներկայացվի Կենտրոնական բանկի թողարկած Վարդապետի 150 ամյակին նվիրված արծաթե հուշադրամ, իսկ երեկոյան կլինի մեծ համերգ: 

Իսկ սեպտեմբերի 28-ին Գյումրիի Սև բերդ ամրոցում տեղի կունենա մեծ գալա համերգ, որի ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր լուծումներ: 

«Փառատոնը բավականին մեծ մասշտաբ ունի. այն չի սահմանափակվում միայն Հայաստանով, միջոցառումներ կանցկանցվեն նաև երկրի սահմաններից դուրս: Ինչպես Թումանյանի, այնպես էլ Կոմիտասի 150 ամյակների հոբելյանական միջոցառումներն անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Հոկտեմբերի 18-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա 2 ցուցադրություն՝ մեկը նվիրված Թումանյանին, մյուսը՝ Կոմիտասին: Սա մեծ պատիվ է մեզ համար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնացել է ընդառաջ և նախաձեռնել է մեր երկու մեծերին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացում կազմակերպության կենտրոնակայանում»,-նշել է նախարարը՝ միջոցառումների անցկացման գործում կարևորելով նաև ԱԳՆ-ի դերակատարությունը, ինչպես նաև ՀՀ դեսպանների ջանքերը՝ մեր երկրի սահմաններից դուրս տոնական միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը Կոմիտասի 150 ամյակին նվիրված տոնական միջոցառումներն օգտագործում է նրա գործունեության հանրահռչակման համար: 
«Փորձել ենք աշխարհին հավուր պատշաճի ներկայացնել Կոմիտասին և նրա միջոցով մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, մեր երկիրը, մեր ազգային ինքնությունը»,-նշել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքերով, այս հոբելյանը միայն ազգային իրողություն չէ, այլ միջազգային երևույթ և այն կարևոր հարթակներից մեկն է, որտեղ հայ ժողովուրդը ներդաշնակ ու համաքայլ է աշխարհին:   «Երբ աշխարհին ներկայանում ենք Կոմիտասով, մենք միշտ շահում ենք: Նա թողել է այնպիսի ժառանգություն, որ զարմացրել  է Եվրոպային: Վաղը մեր բոլորիս պարծանքի ծննդյան օրն է, և մենք պարտավոր ենք մեր երախտիքը հայտնել Կոմիտասին, քանի որ նա մեր ազգի պատիվը բարձրացրել է մի նոր աստիճանի»,- նշել է Հովհաննես Չեքիջյանը: 

Փառատոնի բացումը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 26-ին, որի ընթացքում ելույթ կունենան  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Կարինե Բաբաջանյանը (սոպրանո, Գերմանիա), «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը, Շտեֆան Ֆինկեն (տենոր, Գերմանիա), Երևանի պետական կամերային երգչախումբը, Լուկա Բրունոն (բարիտոն, Իտալիա), «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբը, Տակահիրո Ակիբան (դաշնամուր, Ճապոնիա) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Կոմիտասի 150 ամյակին նվիրված փառատոնի մի քանի համերգներ տեղի կունենան նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում և Գանձասարում:

Այս տարի գիտաժողով-փառատոնի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ նաև Գերմանիայում, մասնավորապես, հոկտեմբերի 8-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմեկնարկի  «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն երաժշտագետներ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իտալիայից և Ռուսաստանից: Հոկտեմբերի 9-10-ը «Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը կշարունակվի արդեն Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանում: 

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը. Ասյա Օվանյան Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ․ Արման Թաթոյան Եկեք չկեղծենք նաև քննարկումը․ Էլինար Վարդանյան Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պատահել է, որ գաղտնի են պահել, մինչեւ լուրջ խնդիրներ չեն ունեցել. կամավորը՝ վիրուսակիրների հետ աշխատանքի մասին (տեսանյութ) Բա ասում եք` մենք ընտրություն չենք կեղծում (լուսանկար). 168.am «Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600 գ քաշով տղա է ծնվել Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր Գեղարքունիքի մարզում 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. ՔԿ Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է Օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին 2008թ. ռուս-վրացական «հնգօրյա պատերազմը» խորքային նմանություններ ունի 2016թ. Ադրբեջանի սանձազերծած «քառօրյա պատերազմի» հետ. Գարեգին Պետրոսյան Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել (տեսանյութ) Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար. Օրբելյանը՝ դատախազին. Panorama.am ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան Արագածավանում այս պահին կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա. համայնքի բժիշկ Հրշեջ-փրկարարները մարել են 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները COVID-19. Երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում վարակվածների թիվը կես միլիոնից ավելի է Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է․ քննարկվում է նրա խնամակալության հարցը Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել (տեսանյութ) Զորամասի հրամանատարը պետությանը պատճառել է 16.304.347 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ Ոչ մի տեղից եկամուտ չկա, աշխատանք չկա, ո՞նց պետք է գույքահարկ վճարենք. քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ) Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ մամուլի խոսնակի անդրադարձն ադրբեջական տեսանյութին Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք. Բելառուսում մայդան չի՛ լինելու. Լուկաշենկո Փաշինյանը 2020֊ին կրկին անգամ գողացավ մեր բոլորի գարունը և փախավ, ինչպես 2008-ին. Աշոտ Ասլիկյան Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Պատմությունը սովորություն ունի կրկնվելու, և այսօր «կորոնավիրուսը ում շուննա» ասողը` «թռավ». Քրիստինա Նազարյան Սրանից հետո էլի՞ պետք է պնդեն, որ այս գործընթացը քաղաքական չէ. Արամ Օրբելյան. 168.am Կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանը Արցախում կայացած բանկետին արդեն վարակակիր էր. Արթուր Ղազինյան Կամ Նիկոլը ստում է, կամ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք՝ թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան. Հասմիկ Մանուկյան (լուսանկար) Ազատիր բռնազավթածդ իշխանությունը ու գնա մանկական հեքիաթները գրելու. Մենուա Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին Անվճար իրավաբանական օգնություն` տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պահանջը խախտողներին. «Իրավական ուղի» Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առցանց մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր Այսօր կրկին ունենք զոհեր, և նա կրկին անհետանում է, կարծես թե նա կապ չունի կատարվողի հետ. Արա Վարդանյան Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան Նշեք իր ծնունդն այսօր առանց նրա, քանի որ շատ շուտով նա կփախչի Հայաստանից՝ առանց ձեզ. Սերգեյ Յարմալոյան Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Փաշինյանը որոշել է փախչել պատասխանատվությունից. Zham.am ՀՀ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում Երեխաների պաշտպանության տոնին օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» բալետը Աննա Հակոբյանը կեղծում է․ պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից. Politik.am Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ Ելքը մեկն է․ հրաժարվի՛ր ու թո՛ւյլ տուր, որ կարգի բերվի այս քաոսային միջավայրը. Արտակ Զաքարյան Հանրաքվեն կչեղարկվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքը Սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից. Էլինար Վարդանյան Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվել է փայտե տնակ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք Ձեր ծննդյան անակնկալի բացատրությունը պահանջեք Արսեն Թորոսյանից. առողջ եղե՛ք. Նունե Ներսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ ՄԻԵԴ-ի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի Տավուշի մարզում այս պահի դրությամբ ունենք 242 դեպք, փաստացի բուժման մեջ գտնվում է 10 անձ Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15.1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել. 168.am Մեկ օրում 210 նոր դեպք և 8 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 9492-ի COVID-19. Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային, Ֆրանսիային Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը Էլի ամենակրիտիկական պահին Փաշինյան Նիկոլը թռավ, թե բա՝ կորոնավիրուս եմ վարակվել. ճիշտ մարտի 1-ի դեպքերի պես. Վահրամ Պետրոսյան Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Փաստաբան Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել Սպիտակ տան մոտ ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել է բունկերում․ NYT Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է արդեն մոտ 4.1 հազար մարդ Չորս մեքենայի մասնակցությամբ վթար Կոտայքի մարզում. Shamshyan.com The Voice Australia․ Մաշա Մնջոյանի ելույթը ցնցել է ժյուրիին Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան Չնայած 100-ավոր փաստերի տեսքով վարչապետի նշած «ձեռքբերումներին», երիրը շարունակում է չունենալ ամենակնճռոտ հարցերը լուծելու և ծագած իրավիճակը մեղմելու անվտանգային բարձիկներ. Գարեգին Պետրոսյան