Երևան, 01.Հունիսի.2020, 00:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր Վարշավայում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել է ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը և այլք։ Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով, որի հիմնական առանցքը դատական իշխանության խնդիրներն էին։

Պետք է նշեմ, որ մինչ Հայաստանի ներկայացուցիչները ելույթները, հանդես եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ իր պարտքը համարելով անդրադառնալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և ժողովրդավարության դասեր տալ Հայաստանի Հանրապետությանը։

Ելույթիս ժամանակ արձագանքեցի նաև Ադրբեջանի ներկայացուցչին՝ խորհուրդ տալով մտորել սեփական երկրում ժողովրդավարության մասին։

Ադրբեջանցի պատվիրակին հայկական կողմից հակադարձեց նաև Նինա Կարապետյանցը։
Հետաքրքրական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ ելույթ էր ունենում ինձնից անմիջապես հետո, իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար՝ դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր!!
Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս։ Չարժե՞ր արդյոք ժամանակի գոնե տասը վայրկյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելուն տրամադրել՝ անհավասար բաժանելով իմ ու իր միջև՝ ի վնաս ինձ։

Այսօրվա ելույթիս տեքստը ստորև՝

Հարգելի գործընկերներ,
Ինձ համար պատիվ է մասնակցել ԵԱՀԿ կողմից ժողովրդավարության հարցերին նվիրված այս միջոցառմանը։ Նախկինում ես նույնպես պատիվ եմ ունեցել մասնակից լինել ԵԱՀԿ հանդիպումներին, սակայն սա առաջին անգամն է, երբ մասնակցում եմ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։
Սակայն մինչև իմ ելույթը ես կցանկանայի համառոտ անդրադառնալ ադրբեջանցի գործընկերոջ բարձրացրած հարցերին։

Պետք է նշեմ,որ դուք այն անձը չեք, ով պետք է գնահատի Հայաստանում ժողովրդավարության մակարդակը և դասեր տա մեր վարչապետին։

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ուստի ես իրավունք ունեմ և պետք է դա անեմ։
Բազմիցս, նաև ԵԽԽՎ-ում, ասել եմ, որ այն ինչ տեղի ունեցել Հայաստանում և հնարավոր է եղել Հայաստանում, Ադրբեջանում անգամ պատկերացնել հնարավոր չէ։
Հարգելի գործընկերներ,
Հիմա ես կներկայացնեմ իմ երկրում կատարվող մի քանի մտահոգիչ փաստեր՝ առանց իմ մեկնաբանության և դուք դրա հիման վրա կկատարեք ձեր եզրահանգումները։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկվում է նրա բացակայության ժամանակ,երբ դատավորը արձակուրդում է, իսկ այնուհետ՝ նրա լիազորությունները կասեցվում են։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ նոր կառավարության աջակցությունը վայելող դատավորը, որը ընտրվել է օրենքների խախտմամբ, ստանձնելով պաշտոնը, երդվում է որպես ՍԴ նախագահ՝ վիճարկելով ՍԴ նախագահի պաշտոնավարման և ողջ դատարանի օրինականությունը՝ կառավարության ամուր աջակցության հիման վրա։

•Արդյոք մտահոգիչ չէ՞ որ Վենետիկի հանձնաժողովը գնահատում է, որ նման հայտարարության՝ խորհրդարանական մեծամասության կողմից ողջունվելը անհանգստացնող է, և իր մեջ գործող դատավորների գործունեության միջամտության ռիսկ է պարունակում։

• Արդյոք մտագոհիչ չէ՞, որ իր հարցազրույցում վարչապետը, խոսելով դատավորների մասին,օգտագործում է հետևյալ բառապաշարը. «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք։»։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, երբ Կառավարությունը իրավական կաշառքի տեսքով անաշխատ եկամուտ է առաջարկում ՍԴ դատավորներին՝ վաղ կենսաթոշակի անցնելու համար։

• Արդյոք մտահոգիչ չէ՞ որ ՍԴ որոշումից հետո իշխող խմբակցությունը ՍԴ նախագահի նկատմամբ սկսում է լիազորություններ դադարեցման գործընթաց։

Հարգելի գործնկերներ,
ԵԱՀԿ Կիևյան հանձնարարականների համաձայն՝ դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում` տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար։

Վերոգրյալի լույսի ներքո, կարծում եմ, Հայաստանում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ։ Այդ պատճառով, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի վերոգրյալ իրադարձություններին և մանրամասն մոնիթորինգի ենթարկի Հայաստանում ստեղծված իրավիճակը»։

Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան Չնայած 100-ավոր փաստերի տեսքով վարչապետի նշած «ձեռքբերումներին», երիրը շարունակում է չունենալ ամենակնճռոտ հարցերը լուծելու և ծագած իրավիճակը մեղմելու անվտանգային բարձիկներ. Գարեգին Պետրոսյան Պուտինն ու օտարերկրյա առաջնորդները կհետեւեն Հաղթանակի շքերթին տրիբունայից Ամենաչսիրած հարցն այն է, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Գևորգ Պետրոսյան Եգիպտական հյուրանոցները վերսկսել են աշխատանքը Զարհուրելի դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային․ Aravot.am ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով Սիլիկյան թաղամասում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում Վահե Գրիգորյանը ստացել է մոտ 15 միլիոն դրամ շուրջ 1 տարի գործի չգնալու պարագայում Հրդեհ Էջմիածին քաղաքում Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. Shamshyan.com Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Հիմա պատկերացնենք պատերազմ է, ըստ տարբեր գնահատականների համավարակը հենց պատերազմ է, և այդ պատերազմի գլխավոր գերագույն հրամանատարը հայտարարում է, որ թշնամին անլուրջ է. Նարեկ Մանթաշյան Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող բազմաթիվ ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում են բացել մատուռ տանող ճանապարհը կամ փակել բոլոր ճանապարհները. Shamshyan.com Բագրատունյաց պողոտայում բախվել են 2 ավտոմեքենա. կա տուժած «Մեյմանդար» կոչվող շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն Ձեր կառավարության ճգնաժամը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է. Ստեփան Դանիելյանը՝ «Իմ քայլ»-ին Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի Մահացածներից 3-ը տղամարդ են, 1-ը կին. բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ Գույքահարկի բարձրացում. Փաշինյանի` ճգնաժամի պահին մարդկանց գրպանը մտնելու «քայլը». Yerevan.Today Այրվել է ավտոմեքենայի շարժիչը Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին. Shamshyan.com Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում Մայիսի 31-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ, Մոսկվա-Երևան չվերթները Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Վարչապետի ընտանիքը հերթական անգամ ստում է Ցավո՛ք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Վանեցյանի ելույթը՝ «Հայրենիք» կուսակցության համագումարին ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ամենից ահավորն այն է, որ բռնության դրսևորումներն առօրեական են դառնում․ Yerevan.Today Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am Խորհուրդ կտամ` դուրս գաս փողոց և լսես` մարդիկ ինչ կարծիք ունեն քո մասին․ Նունե Ներսիսյանը՝ Արսեն Թորոսյանին (լուսանկարներ) Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան․ Աննա Նաղդալյան Արարատի մարզում անհայտ անձը խոտով փակել է մի քանի արագաչափեր (լուսանկար) Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 400 000-ի Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն Մինչ թուրքերին դատափետելը նայեք ձեր ներսը, ու կրկին հարց՝ էս երբ հասցրեցիք էսքան թրքանալ․ Սպարտակ Ղարաբաղցյան Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել ռազմաբազաները Սիրիայում. «Ռազմինֆո» ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն առնվազն պետք է չշարունակի պաշտոնավարել և հետագայում զերծ մնա մրցույթին մասնակցելուց. ԿԳՄՍ նախարարն իր տեղում չէ․ պատգամավոր Հերքել փաստը, որ Եվրոպան ևս մեկ «թարս ապտակ» հասցրեց Փաշինյանի քաղաքականությանը՝ անհնար է․ Աշոտ Ասլիկյան Նայելով այսպիսի դատախազներին՝ ակամայից մտաբերում ես կոճակ սեղմող այն պատգամավորներին, որոնք տեղյակ էլ չեն, թե ինչի համար են քվեարկում․ Կորյուն Գրիգորյան Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն Սաղ «կուժն ու կուլան» նորից ջարդվում է ժողովրդի գլխին. սև իկրան դիմակո՞վ են ուտում, թե՞ առանց դիմակի․ Գևորգ Պետրոսյան Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են Ռուսների աչքում չոփը տեսնողներն արևմուտքի աչքում գերանը չտեսնելու են տալիս․ Գագիկ Համբարյան Քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ. Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է․ Բագրատ Եսայան 22-ամյա վարորդը Kia Sorento-ով գլորվելով հայտնվել է Ողջի գետի ափին (լուսանկարներ). Shamshyan.com 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի պատուհանից Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Ամաչում եմ, որ մեր տված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ. Նարեկ Մանթաշյան Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թևանյան Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահի հեղինակավոր մրցանակի Մակրոտնտեսությունը համավարակի օրերին. Արա Գալոյան Շաբաթվա ֆուտբոլային հանդիպումները. ինչ խաղեր կան այսօր Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ «Ժողովուրդ». Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել հսկիչ-անցագրային կետերում Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը. Armlur.am «Ժողովուրդ». Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է Ի՞նչ արժեն դոլարն ու ռուբլին այսօր ԱԺ փոխխոսնակը հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվում է պաշտոնին և սպառնալիք-վիրավորանք է հասցնում դեմոկրատական արժեհամակարգի հենասյուններից երկուսին. Ա. Կոչուբաև «Հրապարակ». Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՍԴ-ն սխալ թույլ չի տվել. Արամ Օրբելյան (տեսանյութ) «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Քաղաքացին ընկել է փոսը. ԱԻՆ «Հրապարակ». Իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում