Վարչապետն ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով, որը մեր պետության վրա նստում է մոտ 400000 դոլար. բյուջեն մսխելը պոզով-պոչո՞վ ա լինում. Սերգեյ Յարմալոյան
Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի նախագահ Սերգեյ Յարմալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խոսվում է օպտիմալացումից, իբր պետական բյուջեն խնայողաբար օգտագործելուց, հսկիչ դրամարկղային կտրոնների պահանջից, տնտեսական հեղափոխոթյուն էին խոստանում, իբր աղքատություն էին հաղթահարում կախարդական փայտիկով, սակայն այդ հեղափոխությունն ու փայտիկը աշխատում է միայն իրենց և իրենց մերձավորների համար։
Երեկ հայտնի դարձավ՝ մեր երկրի վարչապետն ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով, որը մեր պետության վրա նստում է մոտ 400000 ԱՄՆ դոլար...դե բա ո՞նց կլիներ մի քիչ էլ մեր հաշվին գուլյատ անի...մեկա մենք հարկերը կվճարենք...հդմ-ն կպահանջենք...."դե պետական բյուջեի խնայողաբար ծախսել քարոզողներն էլ" չարթերային թռիչքով գուլյատ կանեն....ՊՈԶՈՎ -ՊՈՉՈՎ Ա՞ ԼԻՆՈՒՄ ԲՅՈՒՋԵՆ ՄՍԽԵԼԸ