Երևան, 17.Հոկտեմբերի.2019, 00:00
Հայտնաբերվել է ատրճանակը, որով քաղաքացին սպանել էր ոստիկանին (տեսանյութ) Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք եղբայրներ են՝ 18 և 16 տարեկան. վերջիններս ձերբակալվել են Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ոստիկանին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ Քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված աշակերտների թիվն ավելանում է Վիտալի Բալասանյանի ասուլիսը Ստեփանակերտում՝ ուղիղ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին (տեսանյութ) ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյան որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Սեդրակյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել է նաև  Սուրեն Ավագյանին  և  Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել  38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի մեղադրանքները փոփոխվել և լրացվել են, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով  կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:

Ձեռք բերված հանցավոր համաձայնությունն իրականացնելու նպատակով Սեդրակ Առուստամյանը «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Ավագյանի և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի միջև ծառայությունների մատուցման և համագործակցության վերաբերյալ թվով 2 կեղծ պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իբրև թե ծառայությունների մատուցման և համագործակցության պայմանագրերի շրջանակներում ստացած ծառայությունների դիմաց փոխանցված գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանը և Գուրգեն Սարգսյանը, օգտագործելով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատակիցներին, վերջիններիս անվամբ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ վերը նշված ղեկավար ներկայացուցիչների կողմից ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, ընկերությունից ազատ ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանք այլ նպատակների ծառայեցնելու համար, վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, այդ դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրև թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի հետ 2016թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանը, իբրև թե մատուցված ծառայությունների համար, իրենց ընկերություններին որպես կանխավճար փոխանցված վերը նշված գումարների դիմաց դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ՝ այդ եղանակով օրինականացնելով դրանց հանցավոր ծագումը,  և 17.10.2016, 25.11.2016., 28.11.2016, 23.12.2016թթ. որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր կանխիկացնելով, այսինքն՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելով, այդ գումարներից համապատասխանաբար 108 մլն. ՀՀ դրամը և 118.8 մլն. ՀՀ դրամը առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու և նրանց փոխանցելու համար, գործելով նրանց ցուցումներով,  «Սթոնս» ՍՊ ընկերությունում այդ գումարներից ընդհանուր 603 մլն. ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 06.09.2016, 05.10.2016, 23.12.2016, 25.12.2017թթ. նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին:

«Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված  գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով՝ առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված  «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ  կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր, կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Ովքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի ունեցել սպանության գիշերը. մանրամասներ «Էլի լավա, բայց 35 եվրո չի էլի». Արեն Ապիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Երևանում տղամարդը դանակահարել է քրոջ ամուսնուն. ArmeniaSputnik.am Պարոնայք, բացեք ձեր աչքերը, թիրախում Զանգեզուրն է․ Արթուր Ղազինյան Իշխանական սպասավոր անողնաշար եգորյան տիկոն ու էն սաֆարովների էգը հանդիպել էին սեփական որդու արյունը քեշով ծախած, արդեն իսկ միլիոնատեր Քլոյանի հետ. Նարեկ Մանթաշյան (լուսանկար) Հայ մամուլը բազմաթիվ մարտահրավերների առջև է․ Ժուռնալիստների միություն Ոստիկանությունը բերման է ենթարկել թմրամոլության մեջ կասկածվող անձի Ինչպես 2016-ին, այնպես էլ հիմա Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի. Ադրբեջանի հարցերով փորձագետ (տեսանյութ) Հայաստանը լքողների թիվը վերջին չորս ամիսների ընթացքում այնքան է ավելացել, որ վիճակագրական ծառայությունն է խուսափում կոնկրետ թվեր հրապարակելուց. Գարեգին Պետրոսյան Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ Շվեյցարիան որոշել է մեղմացնել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով Հայաստանը National Geograghic-ի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել Հրդեհ Զորավան գյուղում` բրիկետների արտադրամասի տարածքում ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային ապահովության ոլորտում կարգավորվում են քաղաքացիների իրավունքները ՍԴ–ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում. 7or.am Ավելորդ խորհրդապահությունը վնասակար է Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում. Politik.am Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացու Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ Պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով է օտարվել. պետությանը պատճառվել է շուրջ 37 մլն դրամի վնաս. դատախազություն Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայանը՝ տարածված տեսանյութի մասին Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը Միջադեպ «Զվարթնոց»-ում. Հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացուն. հնչել են հայհոյանքներ Վարչապետի կարգախոսն այնտեղ է, որտեղ պետք է լիներ ՀՀ երկրորդ նախագահի գրքի գովազդը. Yerevan.Today Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն շարժվել դեպի Արցախի սահման. Ալեն Ղուլյան (տեսանյութ) Այս տարվա երրորդ եռամսյակում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.9 տոկոսով Հայտնաբերվել է ատրճանակը, որով քաղաքացին սպանել էր ոստիկանին (տեսանյութ) Դիլիջան քաղաքում այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ Մխիթարյանը շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում Ռուս կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանում Հայաստանի առևտրական ներկայացուցչի պաշտոնից Արտաշատի դպրոցներից մեկից հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ Այսօր առավոտյան հարձակման ենթարկված ոստիկանները պարգեւատրվել են. մեկը՝ հետմահու ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները Ryanair-ը մուտք գործեց ՀՀ ավիաշուկա Էսպիսի քայլերի գնացողներն ու էս գաղափարների հավատով ապրողները երբեք ու ոչ մի դեպքում իրավունք չունեն հոլովելու հայրենասիրություն բառն ու գաղափարը. Հովհաննես Հարությունյան Հոկտեմբերի 14-ի դրությամբ ՀՀ է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա, որի արդյունքում գանձվել է մոտ 51 մլրդ դրամ. Դավիթ Անանյան ԱՄՆ-ում միլիարդատերը 600 մլն դոլար Է կորցրել կանանց վերաբերյալ անհաջող կատակի պատճառով Լիլիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրգո՞րծ է հարուցվել. Factor.am Հոկտեմբերի 20-ից ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում Հայաստան թռչող «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է տոմսերը Հրդեհ՝ Երևանում գտնվող գործարանում «Հրապարակ». Իշխանության եւ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել. Վերջինս համոզում է անցնել իր նամակի 2-րդ կետին Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք եղբայրներ են՝ 18 և 16 տարեկան. վերջիններս ձերբակալվել են «Ջոկեր»-ը համաշխարհային վարձույթում ավելի շատ գումար Է հավաքել, քան ԱՄՆ-ում Այսօր սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը 2 անչափահաս երեխա ուներ (լուսանկարներ) Արման Սարգսյանն այցելեց գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Եթե Ռոբերտ Քոչարյանը գա ու էս դատախազության հերը անիծի, ես տասը ձեռքով կկանգնեմ իրա կողքին, իրա համար մոմ կվառեմ». ակտիվիստ Նելլիի երկակի ստանդարտները (տեսանյութ) Ոստիկանին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ Գրիգորի Հայրապետովը պաշտոնից ազատվեց Վիտալի Բալասանյանի ասուլիսից հետո. Hzham.am Հերոսներն ունեն 6-րդ զգայարան և միշտ զգում են վերահաս վտանգը. ի վերջո հասկացեք մեկ բան` նրանց ոչ ոք չի վճարել հայրենիքը պաշտպանելու համար. Արա Վարդանյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին Եթե ՀՀ-ն չունի Սահմանադրական դատարան, ինչու՞ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում այդ մարմնի դատավոր. ինչու՞ ես աշխատավարձ ստանում, ինչու՞ ես սենյակ զբաղեցնում. Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին «Փաստ». Ինչ-ինչ հանգամանքների բերումով նախարարի աթոռին հայտնված մարդը որակումներ է տա­լիս տարբեր մտավորականների, որոնք «համարձակվում են» այլ կարծիք հայտնել «Փաստ». ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի դեմ կոմպրոմատային փաթեթ է գործի դրվել Երևանում և Շիրակի մարզում մի քանի ժամ լույս չի լինելու Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու «Իրավունք». ԼՀԿ-ն իշխանությունից նոր ակնկալիք ունի Քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում «Ժողովուրդ»․ Ինչու է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը «շրջում» քննչականներում Արտարժույթների փոխարժեքներն այսօր Կրակոցներ Երևանում. ծառայողական պարտականությունները կատարելիս մեկ ոստիկան սպանվել է, մյուսը դաժան ծեծի է ենթարկվել (լուսանկարներ). Shamshyan.com «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնա­խարարին, որ իր հարաբերություններն ԱԺ-ի հետ կարգավորի. մեկ այլ առանցքային պատճառ էլ կա Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ՝ պետությանը պատճառելով 1 մլրդ 700 մլն դրամի վնաս. Shamshyan.com Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են 3 Mercedes-ներ. կա վիրավոր (լուսանկարներ) Shamshyan.com Իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ. Նարեկ Մանթաշյան Հայագիտությունն ու իշխանություն ներթափանցած ապազգային դրսևորումներն անհամատեղելի են. Գարեգին Պետրոսյան Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու թույլտվությունը Քոչարյանի պաշտպանները ծավալուն հիմնավորումներ կներկայացնեն ՄԻԵԴ Մեծ պալատին Հայտնաբերվել է դի Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 35-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. կա վիրավոր.