Ներքին թշնամիները զավթել են և պատանդ վերցրել իմ հայրենիքը, մեր ազատությունը, մեր հերոսներին ու մեր բոլոր սրբություները․ ես վաղը իմ զին․ համազգեստը չեմ հագնելու և մեդալներս չեմ կախելու կրծքիս․ Շահե Աճեմյան
«Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ, ազատամարտիկ Շահե Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Վաղը` Հայաստանի Հանրապետության Անկախոության օրը, առաջին անգամ ես զին.համազգեստ չեմ հագնելու, ոչ էլ մեդալներս եմ կրծքիս կախելու, ոչ էլ պատշգամից եռագույնն եմ պարզելու: Ես առաջին անգամ է, որ հպարտություն և տոնական մթնոլորտ չեմ զգում:
Օտարների կողմից հրահանգված, ներքին թշնամիները զավթել են և պատանդ վերցրել իմ հայրենիքը, մեր ազատությունը, մեր հերոսներին ու մեր բոլոր սրբություները .... Վաղը` Հայաստանի Հանրապետության Անկախոության օրը, արաջին անգամ ես Եռաբլուր չեմ գնալու, որովհետև մեր զոհված ընկերներին ամաչում եմ պատմել այս բոլորը, վախենում եմ պատմեմ` անմահները հանկարծ չմահանան :
Սակայն, վաղը` Հայաստանի Հանրապետության Անկախոության օրը, ես նորոգելու եմ իմ պայքարի երդումը նորից ազատագրելու և անկախացնելու ՀԱՅԱՍՏԱՆԸ ... Ինչպես Մովսես Գորգիսյանն էր ասում` ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ!