Կոմիտասի պողոտայում բախվել են Opel Astra G-ն և և Pajero-ն, այնուհետև բախվել Opel Zafira-ին
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Մեհրաբյան) և «Pajero» (վարորդ` Միրա Շ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել մոտակայքում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային:
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շահանե Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: