Սեյրան Օհանյանը բուժման նպատակով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը կբացակայի Հայաստանից
Հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից:
Այս մասին պաշտպաններն այսօր միջորդություն ներկայացրին դատարանին՝ թույլատրել Սեյրան Օհանյանին ժամանակավոր լքել երկիրը՝ արտերկրում բուժում ստանալու նպատակով:
Մեղադրող կազմից Պետրոս Պետրոսյանը չառարկեց միջնորդությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերին ու հիմնավորումները, բավարարեց միջնորդությունը՝ Սեյրան Օհանյանին թույլատրելով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը լքել ՀՀ տարածքը ,-նշում է Tert.am-ը։