Նյու Յորքի քաղաքագլուխը դուրս Է գալիս նախագահական մրցարշավից
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից: Համապատասխան հայտարարությունը նա արել Է սեպտեմբերցի 20-ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ես զգում եմ, որ նախնական ընտրությունների համար տվել եմ այն ամենը, ինչ կարող Էի: Հաստատ իմ ժամանակը դեռ չի եկել, ուստի ես պատրաստվում եմ ավարտել իմ նախագահական արշավը»,-ասել Է դե Բլազիոն: Այսօրվա դրությամբ նախագահական մրցարշավին մասնակցում Է շուրջ 20 հավակնորդ: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ առաջադրվելու Է նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ):
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելուն հավակնում Է երկու հոգի՝ ԱՄՆ-ի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը եւ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը:
Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-27-ը Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: