Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Տորնադո» ակումբի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 02 AR 007 համարանիշի, Honda մակնիշի 35 NN 725 համարանիշի և Opel մակնիշի 35 DG 832 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։3/