Երևան, 18.Հունվարի.2020, 00:00
Իրար հաջորդող 2 երկրաշարժ Շիրակի մարզում Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով Պաշտոնատար անձը շորթմամբ առանձնապես խոշոր չափի կաշառք է ստացել. ԱԱԾ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ Հանրապետության մի շարք մասերում այս պահին ձյուն է տեղում Պետդուման հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Եթե ձեր անձնակազմով կարողանաք ցուլիկին բռնեք, տանեք, մորթեք, թող էս օրենքը գործի. բողոքի ակցիա (տեսանյութ) Ժամերը չեն փոխվի. Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ալեն Սիմոնյանի նախաձեռնությանը Կառավարության նիստի օրակարգում 23 հարց է, որից 19-ը՝ չզեկուցվող (ուղիղ)

«Հյուսիս-Հարավ» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու պատրվակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերության և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, նշված պայմանագրի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահի հետ 2017թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանն իբրև թե մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ և դրանց հիման վրա ստանալով գումարներ, ընկերության ղեկավարության հանձնարարությամբ, իրենց են պահել վճարվելիք հարկերի գումարը և որպես աշխատավարձ հասանելիք ընդհանուր 20 մլն ՀՀ դրամը, իսկ մնացած գումարները փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից «Սթսնս» ՍՊ ընկերությանը դուրս գրված վերը նշված հարկային հաշիվները հիմք են հանդիսացել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից իր հերթին, իբրև թե, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հարկային հաշիվներ դուրս գրելու համար, որոնց հիմքով ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրենների անվամբ կազմել է իբրև թե պայմանագրերի կատարումից բխող հանձնման-ընդունման ակտեր և դրանց հիմքով նշված պայմանագրերի շրջանակներում, իբրև թե, մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ներկայացրել «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հաստատմանը, որոնք «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից, դրանց հիմքով ընկերության ֆինանսական միջոցներից «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են 1.167.409.328,31 ՀՀ դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.733.171.489 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և առաջադրվել են մեղադրանքներ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Ողբերգական ավտովթար Խորենացու փողոցում. 24-ամյա երիտասարդը մահացել է Հրազդանում «BMW X6»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել պատին. 5 վիրավորներից 3-ը երիտասարդ աղջիկներ են Նրանք ստորությունն անում են հասկանալով և ցանկանալով. Արսեն Բաբայան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է մարզում տեղի ունեցած երկրաշարժին Փակ է Հարթաշեն-Տաշիր ճանապարհը, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Ժողովուրդ». Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ «Փաստ». Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. բոլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով «Ժողովուրդ». Մանրամասներ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից. ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին Իրար հաջորդող 2 երկրաշարժ Շիրակի մարզում «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում. «Ինքնակամ դիմում գրեք» «Հրապարակ». Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են Լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում «Հրապարակ». Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից «Փաստ». Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են դուրս գալ երկրից Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Բոլոր տիպի երկոտանի անասուններին. իրանք կհասկանան. Միհրան Հակոբյան Սաակաշվիլին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Բացառիկ կարևոր է դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը. Գագիկ Հարությունյան Մեծ ցավ ապրեցի Գեորգի Կուտոյանի սպանության բոթը լսելուց. Խոսրով Հարությունյան Երևանում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան. ո՞վ է հաջորդը. Zham.am Ի՞նչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից. «Հետք» Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում». «Փաստինֆո» Նիկոլի օրոք 3-րդ գեներալն է կասկածելի պայմաններում զոհվում, չորրորդին էլ հասցրել եք մահվան դուռը. Նարեկ Մանթաշյան Փակ է Հարթաշեն-Տաշիր հատվածը, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի Տղամարդը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5․45 մմ տրամաչափի 21 փամփուշտ Չինաստանի բնակչության թիվը գերազանցել է 1,4 միլիարդը Գերոգի Կուտոյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը կրկին վեր հանեց Հայաստանում եղած ողջ անտակտությունը․ Գարեգին Պետրոսյան Ոստիկանները տերմինալներից կատարված գողության դեպքեր են բացահայտել Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում (լուսանկարներ) Երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար 190․000 դրամ էր պահանջել Մարդկային խնդրանք իշխանական քարոզչամեքենային՝ հետ քաշեք դիակապտությամբ զբաղվող երեւույթներին․ Արփինե Հովհաննիսյան Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մեջտեղից կիսվել. կան զոհեր. Shamshyan.com Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին Կուտոյանն օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով․ ՄԻՊ Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել է իր զենքը, չորս տասնյակից ավելի պարկուճ. ՔԿ ՀՔԾ-ն կարճել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Տավուշում հակառակորդի կրակից երեկ վիրավորված զինծառայողի վիճակում փոփոխություն չկա․ ՊՆ Գեորգի Կուտոյանի դին դուրս բերեցին շենքից (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի մահվան վայրում քննչական գործողությունները շարունակվում են (տեսանյութ) Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. վնասվածքն էլ եղել է ծնոտի մասում․ Shamshyan.com ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ մեթամֆետամին թմրանյութի տեղափոխման փորձը Սպիտակ վագրը Գագիկ Ծառուկյանն ինձ է նվիրել. «Zoo Fauna Art» ընկերության տնօրեն (լուսանկար) Ալվինա Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ Ա՛յ անամոթներ, ա՛յ տականքներ, դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունե՞ք. մահացածը երիտասարդ է․ Գագիկ Համբարյան Ամեն ինչ նմանվում է 90-ականների Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում (տեսանյութ) Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները Հրայր Թովմասյանը ժամանել է Գեորգի Կուտոյանի մահվան վայր ՀՔԾ-ում և ՔԿ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց. Armeniasputnik.am Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը փորձել է հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի մասին հոդվածի բովանդակությունը․ Արմեն Միրզոյան (լուսանկար) Եթե սպանդանոց լինի, կվերացնենք անասուններին, չենք պահի, կգնանք. անասնապահները շարունակում են ցույցերը (տեսանյութ) Մանրամասներ՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից. Hraparak.am Գեորգի Կուտոյանի մահվան վայրում քննչական գործողություն է ընթանում (ուղիղ) Նազարի հրամանը՝ կարևոր վկան պիտի մեռնի. Hzham.am Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով Պաշտոնատար անձը շորթմամբ առանձնապես խոշոր չափի կաշառք է ստացել. ԱԱԾ ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու․ բալային համակարգը նրանց չի վերաբերվում․ Գևորգ Գրիգորյան Այ տենց փախեք․ Ապրիլյանի մասնակիցը՝ Փաշինյանին Ադրբեջանի մեդիան խեղաթյուրել է ԵԽ բանաձևի բովանդակությունը. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի արձագանքը Մարդիկ այդ տարիներին ավելի ուրախ էին, ավելի հարուստ և ավելի զբաղված․ Սերգեյ Յարմալոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների մասին Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքի հրդեհման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք Է փակվել տեղի բնակիչների համար Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի Մի խումբ անձինք Սյունիքում կատարել են 198.000 ՀՀ դրամ գումարի և 770.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 6 հատ մետաղադրամի ու թղթադրամի ընդունման սարքերի գողություն Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Հայաստանն ապրում է կեղծ օրակարգով․ մեկը մի քար է գցում ձորը, հետո հարյուր խելոք հավաքվում են ու փորձում քարը ձորից հանել․ Անդրանիկ Թևանյան Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել Հաղթանակ թաղամասի շենքերից մեկից ծուխ է բարձրացել. «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Ազատազրկման վայրերում մահվան դեպքերը պատշաճ վերլուծության չեն ենթարկվում․ ՄԻՊ Երթեւեկության փոփոխություն՝ Երեւանի Արցախ-Այվազովսկու եւ Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկներում Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան. Էլինար Վարդանյան «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը Կիլիկիա թաղամասում՝ մարզադաշտի մոտ ավտոմեքենա է այրվել 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքի յուրացման դեպք «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել ԲԿ տնօրենին Կոտայքի մարզում 19-ամյա ժամկետային զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է (լուսանկարներ). Shamshyan.com 11 ամերիկացի զինվորականներ տուժել են իրանական հրթիռային հարվածի ժամանակ