Երևան, 15.Հոկտեմբերի.2019, 00:00
Հոկտեմբերի 15-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ԱԳՆ խոսնակ Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը. Azatutyun.am Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում Քանի որ գերտերությունները խուլ ու համր են դարձել, նրանց կոչով դիմելը սխալ է, ուրեմն քրդերը կպայքարեն այնքան, ինչքան կարող են դիմադրել. ՀՀ քրդական համայնքի ղեկավար Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա (տեսանյութ)

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. «Մեդիա պաշտպան»

«Հարգելի բարեկամներ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է «Ազատություն ռադիոկայան» լրատվամիջոցի վերջին շրջանի գործունեության վերլուծության նախնական տարբերակը», տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Շնորհակալ կլինեմ, եթե կարողանամ նպաստել շահագրգիռ քննարկման, որի արդյունքում կարող ենք ստանալ վերջնական վերլուծական ամփոփագիր։

Օգտվելով այն հանգամանքից, որ այժմ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, կփորձեմ այդ ամփոփագրի անգլերեն տարբերակը հասցնել ոլորտի ամերիկյան պատասխանատուներին, օրենսդիրներին, վերլուծաբաններին։

Նախագիծը բաց է քննարկման համար մինչեւ սեպտեմբերի 24-ը»,- հայտնել է Ենոքյանը։

Նախագիծը՝ ստորև:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի

Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերջին 1.5 տարում կտրուկ տրանսֆորամացիայի է ենթարկվել: Երբեմնի ընդդիմադիր լրատվամիջոցի համբավ ունեցող ռադիոկայանը 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերածվել է Հայաստանի իշխանության խոսափողի ու որոշ դեպքերում ավելի ջանասիրաբար է առաջ մղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության շահերը, քան Հայաստանի պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը:

Եվ այս ամենն իրականացվում է ոչ միայն լրագրության ամենակարևոր՝ անաչառության սկզբունքի ոտնահարմամբ, այլև ռադիոկայանի կանոնադրության կոպիտ խախտումներով:

Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հայկական գործակալության աշխատակիցները ներգրավված են ՀՀ կառավարությանն ուղեկցող լրագրողական պատվիրակության մշտական կազմում և ուղևորությունների մեկնում են ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռով, ինչը ներքին կանոնակարգի կոպիտ խախտում է: Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու պահից «Ազատությունը» պետական այցերի ժամանակ բացառիկ տեսանկարահանումներ անելու հնարավորություն է ստացել:

Ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներն ու մեկնաբանները չեն ցուցաբերում քաղաքական անաչառություն՝ չթաքցնելով իրենց ակնհայտ համակրանքը գործող իշխանության նկատմամբ և արհամարհանքն ու բացասական վերաբերմունքը ընդդիմադիրների հանդեպ՝ իրենց սոցցանցի էջերը հաճախ ծառայեցնելով գործիք իշխանության շահերից բխող տեղեկատվության տիրաժավորման համար:

Բացի այդ, հայկական ծառայությունը կոպտորեն խախտում է ներքին կանոնակարգն առ այն, որ ռադիոկայանի լրագրողները չպետք է հեռարձակեն կամ հրապարակեն նյութեր` հիմնված խոսակցությունների կամ չհաստատված տեղեկատվության վրա։ Իսկ հուզումների կամ այլ լարված իրավիճակների վերաբերյալ ծրագրերը պետք է լինեն հավասարակշռված և փաստական։

Ընդ որում, «Ազատության» հայկական ծառայությունը պրոիշխանական քարոզչությունն իրականցնում է վիդեոկոնտենտի միջոցով, քանի որ ԱՄՆ կառավարության համապատասխան վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը հասկանալի պատճառներով հնարավորություն չունի մշտադիտարկել հայալեզու վիդեոկոնտենտ և պատկերացում կազմել այն աղաղակող խախտումների և լրագրողական կանոնների ոտնահարման փաստերի մասին, որոնք թույլ են տրվում ռադիոկայանի ղեկավարության և լրագրողական անձնակազմի կողմից:

Ի դեպ, հատկանշական է, որ հեղափոխությունից հետո «Ազատության» նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունն իրականացնող պետական գերատեսչության՝ ՀՀ վարչապետի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Ըստ ականտեսների, ռադիոկայանի աշխատակիցները հաճախ հյուրընկալվում են ՊՈԱԿ-ում, քննարկումներ ունենում Մովսիսյանի հետ:

Բացի այդ, ծառայության մի շարք աշխատակիցներ (Անուշ Մուրադյան, Տաթև Դանիելյան, Անուշ Մարտիրոսյան, Զարուհի Իսրայելյան, Արթուր Խաչատրյան) տեղափոխվեցին Հանրային հեռուստաընկերություն, իսկ լրագրող Սիսակ Գաբրիելյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ:

«Ազատությունը» կեղծում է իրականությունը
Ինչպես արդեն նշեցինք, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը իր ողջ ներուժը ներդրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցելու գործում: Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած յուրաքանչյուր հայտարարությանը հաջորդում է «Ազատության» կողմից դրա քարոզը։ Օրինակ՝ երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, և նախագահն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության աշխատանքը խաթարելու կոչով հանդերձ եկավ, իսկ «Ազատությունը» վարչապետի այդ քայլի՝ ՀՀ Սահմանադրության հետ անհամատեղելիությունը բարձրաձայնելու փոխարեն զբաղվեց այդ հակաօրինական կոչն արդարացնելով և քարոզելով[i]։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակման օրը «Ազատությունն» իր բազմաթիվ ուղիղ հեռարձակումների միջոցով փորձեց ցույց տալ, որ քաղաքացիները և քաղաքական գործիչներն անհրաժեշտ են համարում Նիկոլ Փաշինյանի կոչին հետևել՝ չներկայացնելով այն իրավական հիմքերը, որոնք արգելում են նման գործողություն իրականացնել։ «Ազատություն»-ը հրապարակել է ընդամենը երկու կարճ տեսանյութ, որոնցում դժգոհություն կա վարչապետի կոչի առնչությամբ։ Մեկը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հարցազրույցի մի հատվածն էր, մյուսը՝ «ԼՀԿ» անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարճ հարցազրույցը:

«Ազատությունը» ուղիղ հեռարձակումներ չի իրականացնում և առհասարակ չի լուսաբանում Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՀ քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները։ Ասվածի վառ ապացույցներն են ամիսներ առաջ ողջ հանրապետության տարածքում տեղի ունեցած #SutNikol ակցիան[ii], որի միջոցով քաղաքացիները հիշեցնում էին Նիկոլ Փաշինյանին իր անկատար խոստումները, որոնք վերջինս տվել էր նախքան վարչապետ դառնալը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում։ Լռության են մատնվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կողմից իրականացվող ակցիաները, «Ադեկվադ» ՀԿ կողմից իրականացվող ակցիաները։ «Անտիֆեյք»-ի կողմից իրականացված ակցիաները[iii]։ Փոխարենը «Ազատությունը» հայերեն է թարգմանում, հրապարակում ու տարածում է Atlantic Council վերլուծական կենտրոնի կողմից հրապարակած հոդվածաշարը, ապա դրա հիման վրա ծավալուն ռեպորտաժ պատրաստում, որով փորձ է արվում լռեցնել Նիկոլ Փաշինյանի՝ վերը հիշատակված ընդդիմախոսներին, վերջիններիս հանիրավի վարկաբեկելով։

«Ազատությունը» ուղիղ եթերով չի հեռարձակում նաև քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ իրականցվող բողոքի ակցիաները․ ապացույցը սեպտեմբերի 10-ին Սանիթեք ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց, որի ժամանակ պահանջում էին քաղաքապետարանից վճարել «Սանիթեք» ընկերության պարտքերը, որպեսզի իրենք կարողանան աշխատավարձ ստանալ։

«Ազատություն» ռադիոկայանը փորձում է ցույց տալ, որ ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ քաղաքացիների շրջանում ակնհայտ աճում է դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ։ Վերջինս արտահայտվում է «Ազատության» հիմնական հաղորդումներում, որոնց բացառապես հյուրընկալվում են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, 90 տոկոսը կա՛մ Կառավարության կարծիքը ներկայացնողներն են, կա՛մ Կառավարության լոյալություն հայտնողներն են (Մանե Թանդիլյան, Արամ Սարգսյան, Դանիել Իոաննիսյան, Աշոտ Ադամյան, Դավիթ Հովհաննիսյան, Ստեփան Սաֆարյան, Սեդա Սաֆարյան), կա՛մ էլ ընդդիմադիրի համբավ չունեցող անձինք են (Ղազար Գալոյան, Սեյրան Մինասյան)։

(«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերջին 9 թողարկումների հյուրերի ամբողջական ցանկը՝ հավելվածում։)

«Ազատությունը» կողմնակալ է

«Ազատությունը» համատարած հակաքարոզչություն է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Վերջինիս վերաբերող դատական գործընթացները լուսաբանվում են կողմնակալ մոտեցմամբ։ Լրագրողների խոսքը կառուցվում է մեղադրական տոնայնությամբ՝ անտեսելով անմեղության կանխավարկածը (Նարինե Ղալեչյան, Կարլեն Ասլանյան)։ «Ազատության» լրագրողները հարցազրույցներ են վերցնում երկրորդ Նախագահի հետ տարիներ առաջ առնչություն ունեցող Պողոս Պողոսյանի սպանության ականատեսներից՝ փորձելով վերջիններիցս կորզել պնդումներ, թե Քոչարյանը մեղավոր է Պողոս Պողոսյանի սպանության գործում, փորձում են այլ վկաների գտնել։

Մինչ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած դիմումը, «Ազատության» եթեր էին հրավիրվում իրենց ատելությունը նախագահի հանդեպ չթաքցնող և սոցիալական ցանցում ազատորեն արտահայտող անձանց, ովքեր ներկայացվում էին որպես անկախ փորձագետներ։ Վառ օրինակ է փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ով տարբեր ձևաչափերով ելույթ էր ունենում «Ազատության» եթերում։

ՍԴ կայացրած որոշմանը հաջորդեց ՍԴ վարկը նվաստացնող քարոզ «Ազատության» եթերում։ Հաղորդումներին հրավիրվեցին իշխանական «ազատ» փորձագետներ, ովքեր ՍԴ գոյությունն ու գործունեություն համարեցին անօրինական և փոփոխման ենթակա։ Մեկնաբան Կարլեն Ասլանյանի հաղորդմանը հրավիրվում են բացառապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կոշտ քարոզչություն հնչեցնող կանխակալ անձիք:

Ամուլսարի շահագործման թեմայի լուսաբանումը ևս կողմնակալ, պրոիշխանական լույսի ներքո է իրականացվում։ Բանավեճերի և այլ ձևաչափով հաղորդումների են հրավիրում Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներ, բնապահպան ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սատարելով և հանուն դրա բողոքի ակցիաների են մասնակցել (Թեհմինե Ենոքյան, ով եղել է ՊՎԾ նախկին իրավախորհրդատու), (Դանիել Իոաննիսյան, ով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգողն է։ Այս կազմակերպությունը ՀՀ Կառավարությունից 16 մլն․ ՀՀ դրամից ավել դրամաշնորհ է ստացել։)

Ամուլսարի շահագործման թեման լուսաբանելիս գերակշռում է իշխանության տեսակետը, իշխանական գործիչներն ավելի հաճախ են հրավիրվում հաղորդումների այս թեման քննարկելիս։

Ջերմուկցիների բողոքի ակցիաները «Ազատությունն» առհասարակ չի լուսաբանում: Ողջ ընթացքում ընդամենը 1 անգամ են լուսաբանել ջերմուկցիներին՝ այն էլ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն էր գնացել այնտեղ, և ակնկալվում էր, որ նրան կհաջողվի համոզել ջերմուկցիներին՝ հրաժարվել հանքի շահագործման դեմ պայքարից:

«Ազատություն» ռադիոկայանը իր էջի վերբալ մասում փորձում է հնարավորինս անդրադառնալ բոլոր թեմաներին՝ փորձելով քողարկել իրենց պրոիշխանական լինելը, սակայն հաղորդումների և ուղիղ եթերների միջոցով հաջողությամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի խոսքի քարոզը։

«Ազատության» լրագրողները հիշեցնում են ոչ թե անկողմնակալ լրագրողների, այլ իշխանական ակտիվիստների, ովքեր չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը Նիկոլ Փաշինյանի, իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հանդեպ և անհանդուրժող են Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ընդդիմախոսների հանդեպ։

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Հրդեհ Գյումրի քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Չեխիան դադարեցնում է սպառազինության մատակարարումը Թուրքիային. Reuters Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր (լուսանկարներ) Shamshyan.com Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան ԼՂ կարգավորման հարցում առաջխաղացում չկա. Ֆրանսուա Ռոշբլուա. News.am Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ. Shamshyan.com Փաստաբանը պահանջում է պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային (տեսանյութ) Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի Սիրիա թուրքական ներխուժման առնչությամբ. Արմեն Աշոտյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննության մերժման՝ ՍԴ որոշումը վերջանական է, գործընթացն այլ շարունակություն չի կարող ունենալ. Արա Ղազարյան Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. նրանցից մեկը ժամկետային զինծառայող է. Shamshyan.com Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տներից մեկի արտաքին պատը ՍԴ-ն Ապացուցեց, որ ճնշումների, սադրանքների, սպառնալիքների լեզվով չի կարելի և անընդունելի է խոսել բարձրագույն դատարանի ներկայացուցիչների հետ. Նարեկ Մանթաշյան Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացմանը Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել. Ալվինա Գյուլումյանը՝ Հրայր Թովմասյանի հարցով ՍԴ որոշման մասին ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը Թե սպասում էիք մի քիչ էլ պայքարենք, ուժասպառ լինենք, որ գաք սպիտակ ձեռնոցներով ասեք՝ մենք նոր Մեսիան ենք. Էդուարդ Շարմազանով «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան. 168.am Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) Հոկտեմբերի 15-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով. Բյուրականի աստղադիտարանը կկազմակերպի դիտում Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ.ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը Նոր ոստիկանապետը իր կուրսեցիների՞ն է պաշտոններ տալիս. Armdaily.am Դավիթ Սանասարյանը երեխայի՞ է վրաերթի ենթարկել. Analitik.am Կառավարության գերակայությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ն իրականացնելն Է. Եղիսաբեթ Երկրորդ «Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը «Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա հղի կին է մահացել Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ԱԳՆ խոսնակ Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին Քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյան Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա. Անի Սամսոնյան Վաղը մի քանի ժամով կդադարեցվի Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ. «Մեդիա պաշտպան» Հրդեհ Նալբանդյան գյուղում. այրվել է վառելափայտ Ջերմաստիճանը կբարձրանա Պուչդեմոնը մղձավանջային Է համարել դատավճիռը Կատալոնիայի քաղաքական գործիչների նկատմամբ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ Հեղափոխական դևերն ու պետության թալանը. 7or.am ՊԵԿ-ը տուգանել է ռուսական ռազմաբազային՝ ՀԴՄ չտրամադրելու համար. Yerevan.Today Ի՞նչ կապ ունի, թե քանի ընտրող է քեզ ձայն տվել. տվել է, որ իր կյանքը բարեփոխես, ոչ թե քո ընտանիքի. Yerevan.Today Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են. Նարեկ Մալյան (տեսանյութ) Հայաստանի խորհրդարանն Independent-ի ամենագեղեցիկ շենքերի տասնյակում չորրորդն է (լուսանկարներ) Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար Մաշտոցի պողոտայում Nissan March-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել Մաշտոցի ոստիկանները կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 18-ամյա քաղաքացու, ում մոտ հայտնաբերվել է 20 հատ կեղծ թղթադրամ. Shamshyan.com Գառան դիմակով գայլը պետական բյուջեն մսխում է աննախադեպ չտեսությամբ. Նարեկ Մանթաշյան Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը. Azatutyun.am Խոշոր հրդեհ Մեղվահովիտում. այրվել է մոտ 4000 հակ անասնակեր Վանաձորում տեղի ունեցած սպանության գործով հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան Բժիշկները պայքարում են նոկաուտից հետո կոմայի մեջ հայտնված բռնցքամարտիկի կյանքը փրկելու համար (տեսանյութ) Բալահովիտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ. տուժածը տեղում մահացել է Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երեւան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները Հոգեբաններինն է լինելու ամենամեծ աշխատանքը` ուսումնասիրել պատերազմում հաղթած, թուրքի դեմն առած տղերքի նկատմամբ Նիկոլի դասակարգային ատելության դրդապատճառները. Գևորգ Գևորգյան ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում 36–ամյա վարորդը «Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը, ով մասնակցում էր հարսանեկան արարողությանը, տեղում մահացել է (լուսանկարներ). Shamshyan.com Եվրոն և ռուբլին աճ են գրանցում. դոլարը կայուն է. արտարժույթների փոխարժեքներն այսօր Արոնյանը հաղթել է Մեն կղզու մրցաշարի 4-րդ տուրում Շինաշխատանքների պատճառով ՀՀ-ում որոշ ճանապարհահատվածներ փակ են Բերդ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի գյուղերից երեխաներին ավտոբուսներով տարել են Շիրազի տուն-թանգարան, Վելվետը դրել է իր էջի պատին և ներկայացնում է որպես հեղափոխական դրսևորում. Սևակ Խաչատրյան (լուսանկար) Լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում Արագածոտնի մարզում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. Shamshyan.com Առասպելական 51 հազար աշխատատեղ ստեղծած լիբերալ-նժդեհագետները դժվար թե ի զորու լինեն ըմբռնելու նման գործառույթներ կրող առողջ կրթության ազգային ինստիտուտի կարևորությունը. Գարեգին Պետրոսյան Այստեղ հոկտեմբերի 11-ին պետք է մաքսատուն բացվեր․ թարմ լուսանկարներ՝ չկատարած խոստումից. Yerevan.Today Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի Թուրքիան կարող է հարձակվել Ղամշլույի վրա, հայերն այնտեղ են կենտրոնացած. Ռուբեն Սաֆրաստյան Ոստիկանները հայտնաբերել են ֆիթնես ակումբներից մեկի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին. Shamshyan.com Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Սիրիայում և Էկվադորում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին. Վլադիմիր Պուտին