Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Hyundai-ն ու ВАЗ 2104-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են ВАЗ 2104 մակնիշի 35 ZF 389 համարանիշի և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 04-ը գլխիվայր շրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են «04»-ը, որից հետո նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Hyundai-ի վարորդը։