Ազգ, որը չի գնահատում և չի կարողանում պաշտպանել իր հերոսներին, վերածվում է փալասի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով․ Սարգիս Ավետիսյան
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ազգ, որը չի գնահատում և չի կարողանում պաշտպանել իր հերոսներին, վերածվում է փալասի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Խելքի եկեք, հայե՛ր։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 17-ին կայացրած որոշման դեմ: