Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որի չափը կարող է որոշել դատարանը։
Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրել է, որ այն ներկայացվել է դեռևս ամիսներ առաջ, սակայն մինչ օրս քննության չի առնվել։ Խուդոյանը նշել է, որ դատարանը չի անդրադարձել այդ միջնորդությանը՝ այդպիսով խախտելով Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը։