Այգեկ գյուղում 11-րդ դասարանցի տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն. վերջինը հոսպիտալացվել է. Shamshyan.com
Սեպտեմբերի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Այգեկ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որը վթարի վայրից «խելոքները» հեռացրել էին՝ մտածելով, որ ոստիկանները չեն իմանա վրաերթի մասին։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը և վրաերթի ենթարկվածը սովորում են Այգեկի միջնակարգ դպրոցում, վարորդը՝ 11-րդ, վրաերթի ենթարկվածը՝ 7-րդ դասարանում։