Ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին և կողաշրջվել. 22-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունցած ավտովթարի փաստով։ Ժամը 05։05-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 41 ՏV 004 համարանիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս Հրազդան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։