Վալերիյ Օսիպյանին կփոխարինի «Նավակ ճոճո՞ղը»
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Ժողովուրդ» թերթի հրապարակած հոդվածում արծարծվում էր ֆեյսբուքյան տիրույթում որպես «Նավակ ճոճող» ներկայացող անձին՝ Վիլեն Գաբրիելյանին, ոստիկանապետի պատասխանատու պաշտոնին նշանակելու՝ Փաշինյանի մտադրության մասին։
Այն, որ թավշյա ղեկավարը իր իշխանության շարքերում ընդգրկում է միայն քայլարածներին, փաստ է։ Ապացույցը Արթուր Վանեցյանի հրաժարականն էր, իսկ օդում կախված լուրերի համաձայն, այսօր արդեն շոշափվում է Վալերիյ Օսիպյանին և Դավիթ Տոնոյանին զբաղեցրած պաշտոններից հեռացնելու և նրանց փոխարեն վիլենա-վաղարշակներին նշանակելու մասին։
Վիլեն Գաբրիելյանը չի թաքցնում և երբեք էլ չի թաքցրել իր համակրանքը ոստիկանապետի աթոռի հանդեպ, սակայն ներկայիս ներքաղաքական իրականության մեջ արկածախնդիր մեկին, ով հայտնի է միայն նրանով, որ քայլել է Փաշինյանի հետ և նավակ է ճոճել, չի կարելի նույնիսկ քննարկել նրա՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակելու հարցը։ Ինչո՞վ է հայտնի Վիլեն Գաբրիելյանը. նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին վիրավորական և անլուրջ բովանդակությամբ գրառումներ անելով: Իրեն Օմարի արծիվ ու ճոճող հռչակած անձը շատ մտերիմ հարաբերություններ ունի Փաշինյանի հետ, և վերջերս Գաբրիելյանի քրոջ հարսանիքին հյուրերի թվում է եղել մեր անդարդ վարչապետը՝ իր կուսակիցների հետ միասին։
Հայաստանի Հանրապետությունն այսօր, ինչ խոսք, ներքաղաքական ցնցումների մեջ է, ու այն, որ այդ ցնցումներն ու սպասվելիք առնետավազքը շատ փակագծեր կբացեն , դա նույնպես փաստ է։