Սորոսականները հասան իրենց երազանքին. վաղուց էին երազում Վանեցյանից ազատվելու մասին. ծռերը նույնպես երջանիկ են. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վանեցյանն ասում է, որ պետությունը քանդող այս անասունների հետ աշխատել այլևս անհնարին է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։
Եթե կուրսի չեք, ապա Վանեցյանը ազատման դիմում է տվել և քիչ առաջ Նիկոլը հաստատեց, որ ստորագրել է։
Ըստ էության.
• Սորոսականները հասան իրենց երազանքին. վաղուց էին երազում Վանեցյանից ազատվելու մասին։
• Ծռերը նույնպես երջանիկ են (Օսիպյանը, եթե հարգում է սպայի իր ուսադիրները, պետք է նույն այն օրը հրաժարական տված լիներ, երբ հրապարակվեց Նիկոլի ու Սեֆիլյանի ֆոտոն)։
• Ոչ մի «Կանգ ա´ռ» էլ չի լինելու, որովհետև Նիկոլին միայն իր անձնական իշխանության ամրապնդումն է հետաքրքրում։