«Վկայի տենդերը շահած» Պավել Անդերսոնը, համաձայն ՌԴ ՆԳՆ տվյալնների՝ գտնվում է հետախուզման մեջ և ունի ադրբեջանական ազգություն. Ա. Կոչուբաև
«Կոնտրա Լեգեմ» փաստաբանական բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վկայի տենդերը շահած անձը ազգությամբ ադրբեջանցի է․․․
Մամուլում կարդացի գերքննարկված Պավել Անդերսոնի հետ կապված ԱԺ պատգամավոր տիկին Արուսյակ Ջուլհակյանի մեկնաբանությունը։
Մի քանի նկատառում։ Նախ և առաջ՝ մենք վերը նշված անձի շուրջ մեր ինտենսիվ ուսումնասիրությունները սկսել ենք տիկին Ջուլհակյանի և պարոն Մուշեղ Շուշանյանի կողմից Արմեն Գևորգյանին զրպարտելուց, անմեղության կանխավարկածի իրավունքը խախտելուց և վիրավորելուց հետո, երբ նախապատրաստում էինք դատարան մուտքագրված հայցը։
Մենք խորապես ցնցված էինք այն հանգամանքից, որ <<վկայի տենդերը շահած>> Պավել Անդերսոնը, համաձայն ՌԴ ՆԳՆ տվյալնների՝ գտնվում է հետախուզման մեջ /մեր տվյալններով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար/ և ունի ադրբեջանական ազգություն։
Ի դեպ՝ այս հանգամանքների մասին մենք սեպտեմբերի սկզբին հայտնել ենք ՀՀ ոստիկանությանը և ինչպես ես եմ հասկանում՝ ոստիկանները ևս անկնկալի են եկել այդ տվյալներից։
Մտահոգիչ եմ համարում, որ Յուրի Վարդանյանի գործը ՄԻԵԴ-ում վարող իրավաբանները և գործող իշխանության որոշակի շրջանակներ տեղյակ են եղել Անդերսոնի կերպարի տարօրինակությունների մասին, սակայն չեն բարձրաձայնել, իսկ այժմ՝ այդ ամենը օգտագործում են իրենց համար ցանկալի արդյունքների հասնելու համար։ Խնդրահարույցն այն է, որ Հետքի հայտնի հոդվածը տպագրվել է դեռևս 7-8 տարի առաջ, սակայն դրա շուրջ զարգացումները տեղի են ունենում միայն այսօր։
Բացի այդ՝ ես չեմ կարողանում ընկալել ատելության այն սարսափելի մթնոլորտը, որ այսօր առկա է մեր երկրում, միթե անցանկալի անձանց դատապարտելու համար կարելի է օգտագործել ադրբեջանական ծագման ցուցմունքներ․․․․
Եվ վերջապես՝ տիկին Ջուլհակյանը խոսում է այն մասին, որ Անդերսոնի մասին լուրերը տարածում են կանխակալ մամուլի միջոցով՝ մոռանալով, որ Անդերսոնի թեմայի ամենակրքոտ հրապարակումները տեղի են ունենում յուրային ԶԼՄ-ների միջոցով։