Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Սլավիկ Գալստյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուրսուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գալստյանի հակառակորդը Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանն էր: Հայաստանի ներկայացուցիչը զիջեց Մարյանյանին 3:2 հաշվով և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: