«Արա հլը էն ստատուսդ ջնջի». Նարեկ Մանթաշյանը վեճի է բռնվել անծանոթ տղամարդու հետ, երբ վերջինս իրեն հորդորել է հեռացնել ԱԱԾ-ին ուղղված, գեներալ Մելքոնյանի նկատմամբ քրգործ հարուցելու կոչով գրառումը

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դուրս եմ եկել ոստիկանությունից, պատմեմ եղելությունը
Այսօր ժամը 18:00-ի սահմաններում, երբ դուրս էի գալիս դատարանի բակից նկատեցի Արշակունյաց պողոտայի վրա մի քաղաքացի բարձր ձայնով գոռում էր, տեսնելով ինձ շրջվեց դեպի ինձ և բղավեց.
Արա հլը են գեներալի ստատուսդ ջնջի, իմ ճշտող հարցին արդյոք իմ հետ է պատասխանեց.
հա հա հենց դու,
մոտեցա. սկսեց հայոյանքներ տալ, քաշքշեցի, ինչի արդյունքում տեղափոխեցին ոստիկանության բաժին...
բաժնում առնվազն երկու անգամ ղեկավարության ցուցումով փոխեցին զեկուցագիրը և բերման արձանագրությունը, որպեսզի կարողանան մեղադրանք առաջադրել, այդ մասին տեղեկացրել եմ ՄԻՊ աշխատակիցներին,
եզրակացությունս հետևյալն է՝ իմ հանդեպ կա հստակ ուղղորդված ոստիկանական հետապնդում ուղարկվում են հատուկ սադրիչներ, որպեսզի հիմնավորվի բերման ենթարկելու որոշումները...
առավել մանրամասն կներկայացնի իրավական մասով Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը,
Հիշեցնեմ նաև, որ գեներալի ստատուս ասելով, նկատի ուներ, այսօր հրաարակածս Գեներալ Գագիկ Մելքոնյանի ունեցվածքի վերաբերյալ Պոլիտիկ.ամ կայքի գրառումը կիսվելը