Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 34-ամյա տղամարդը վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է (լուսանկարներ). Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկի մոտ դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11։20-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտեմ Հ-ն MAZ մակնիշի 07 ՕՏ 675 համարանիշի ավտոմեքենայով, որը վերամբարձ կռունկ է, աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ պայմաններում մեքենայով բախվել է 10 հազար վոլտ հզորության էլեկտրալարերին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել է։ Ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնություն ցուցաբերել և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն ավտոմեքենայի մեջ նա մահացել է։
Փաստի առթիվ քննիչ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

