Երևան, 20.Սեպտեմբերի.2019, 00:00
Ռուստամ Բադասյանի նշանակած՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Աննա Դանիբեկյանին Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Արցախում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումը հայ գերիների հետ ԼՂՀ սուվերեն իրավունքն է. Տոնոյան «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցն է

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ ուղիղ եթերների ժամանակ

Սույն թվականի օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսում էր Ամուլսարի հանքի շահագործման խնդիրների մասին։ Եթերի սկզբում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ամուլսար հանքի վերաբերյալ իր կողմից հնչեցված հայտարարությունները՝ 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո,-տեղեկացնում է Infocom.am-ը.
 
Նա մասնավորապես նշում է․ «․․․ես ինչ սկզբունքով եմ ընտրել հայտարարությունները, որպեսզի դրանք ներկայացնեն էն կոնտեքստը, որը ձևավորվել ա իմ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո և, ըստ էության, սա հրապարակային հաղորդակցության թեմա է։ Այսինքն շատ պարզ պայման է արդեն․ հանքի շահագրծվելու-չշահագործվելու խնդիրը պետքա լուծվի բացառապես փաստերի հիման վրա, և հիմնական առանցքային հարցը հետևյալն ա․ Ջերմուկի ջրային համակարգին վնասելու ա թե չի վնասելու, Սևանին վնասելու ա թե չի վնասելու, հետագայում արդեն, հեսա կտեսնենք, քրեական գործի փորձաքննության արդյունքներով ավելացել է ևս մի հարց՝ Արփա-Որոտան գետերի ջրահավաք համակրգը։ Այսինքն, երրորդն կոմպոնենտն էլ էս տրամաբանությունից բխող ավելացել ա։ Եվ սա եղել ա մեր պայմանը, հանրայնորեն՝ ընդ որում։ Սա կարևոր ա ընդգծել, որ էս հայտարարությունը, էս տրամաբանությունը մենք զարգացրել ենք, հանրայնորեն ենք զարգացրել։ Մի հատ էլ գնացել ենք, սրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ Ազգային ժողովի։ Էդ Ազգային ժողովի ընտրություններում, իհարկե, ոչ միայն այս հարցի, այլ նաև բոլոր հարցերի համար ստացել ենք վստահությանը քվե։ Եվ, ըստ էության, սա մենք քաղաքական առումներով, բոլոր առումներով արձանագրել ենք որպես պայման Ամուլսարի հանքի հետագա շահագործման հետ կապված մեր դիրքորոշումները պարզելու համար․․․» (00:11:00-00:12:30):
 
Վերոնշյալ հայտարարությունը տպավորություն է ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանի և հանքի շահագործմանը դեմ հանդես եկող կողմերի միջև եղել է կոնսենսուս, որ հանքի շահագործման որոշման հիմքում պետք է դրվեն ընդամենը 2-3 առանցքային հարցեր։
 
ժամանակագրական շարքերի միջոցով դիտարկենք, թե Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը որքանով է արտացոլում իրականությունը։
 
2018 թվականի հունիսի 6
 
2018 թվականի հունիսի 5-ին Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները Ջերմուկից եկան Երևան։ Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո՝ հունիսի 6-ին, Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը հայտնեց. «Փաստացի, քանի որ ստուգումների ձևաչափը հստակեցված է և մեր պատկերացրած հանրային ու մասնագիտական լայն ներգրավվածությունն այդ հանձնաժողովում երաշխավորված է, ուստի, Ջերմուկի բնակիչները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները: Դաշտամիջյան ճանապարհներ փակելու մեր «գործիքները» միշտ մեզ հետ են և կառավարությանը 1-1.5 ամիս ժամանակ տալը լիովին տրամաբանված համարելով ու վստահելով անցնում ենք մեր առօրեական գործերին»:
 
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած մետաղական հանքերում ստուգումները մեկնարկելու են հենց Ամուլսարի հանքից: Բնապահպանների հստակեցումների և ծավալված քննարկումների արդյունքում պարզ էր դարձել, որ տեսչական ստուգումները հնարավոր է իրականացվեն այլ ձևաչափով, քանի որ այդ ստուգումները նախատեսված էին արդեն իսկ գործունեություն ծավալող հանքարդյունաբերական տարածքների համար, իսկ Ամուլսարի հանքի տարածքում դեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ:
 
2018 թվականի հունիսի 22
 
Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները փակեցին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, քանի որ վերոնշյալ խոստումը, որը տրվել էր գործադիրի կողմից չէր կատարվել․ հանձնաժողով չէր ստեղծվել և ստուգումներ չէին իրականացվել։
 
Վերոնշյալ երկու դրվագները ցույց են տալիս, որ ի սկզբանե գործադիրի կողմից խոստումների և վերջիններս իրագործելու մասով թերացումներ են եղել։
 
2018 թվականի հունիսի 25
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հորդորեց Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և հնարավորություն տալ կառավարությանը, որպեսզի փաստերի հիման վրա որոշում կայացնեն։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների նպատակը, որը կարող է երկակի մեկնաբանություն ունենալ։ Նա հավելեց, որ 100 տոկոսով ինֆորմացված չեն Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Միաժամանակ ավելացրեց, որ կաշկանդվածություն չունեն Ամուլսարի հարցով և կապեր չունեն որևէ մեկի հետ, սակայն ուզում են փաստերի հիման վրա որոշում կայացնել։
 
2018 թվականի հունիսի 26
 
Չնայած Նիկոլ Փաշինյանի հորդորներին՝ Վայոց Ձորում Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները շարունակեցին փակ պահել ճանապարհները։
 
Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն այդ օրը նշել է․ «․․․մենք վստահում ենք կառավարությանը, բայց «Լիդիան Արմենիա»-ն պետք է դադարեցնի շինարարական աշխատանքները, քանի որ շինարարական աշխատանքների ամեն օրը օրհասական է։ Աշխատողները ասում են՝ տղեք, սարից թարխունի լիմոնադի գույնի ջուր է դուրս գալիս։ Ես այն մարդն եմ, ով նկարել է Արփա գետ լցվող ջրերը։ Սկզբում «Լիդիանն», իրենց որդեգրած քաղաքականության համաձայն,փորձում էր հերքել։ Մենք ստեղծեցինք մի տեսանյութ, որտեղ փաստերով ապացուցեցինք՝ ինչ է կատարվում․․․»։
 
Հետևյալ երկու դրվագներից պարզ է դառնում, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարողները խնդրի շահառու են և դեռ շինարարական աշխատանքների ժամանակ են կրել Ամուլսարի հանքի շահագործման վնասները (ջրերի աղտոտում, պայթեցում)։ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հունիսի 25-ի հորդորին չեն հետևել, քանի որ ուղիղ եթերի ժամանակ չի հնչել ուսումնասիրության և փաստերի ձեռքբերման ընթացքում ժամանակավորապես հանքի շահագործումը դադարեցնելու խոստում։ Այսպիսով, այս օրերին ևս կոնսենսուս չի ձևավորվել կառավարության և Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիների միջև։
 
2018 թվականի հուլիսի 5
 
Նիկոլ Փաշինյանն այցելեց Վայոց Ձորի մարզ՝ Ամուլսարի հանքի վերաբերյալ քննարկում անցկացնելու նպատակով։
 
Մինչ քննարկման պաշտոնական մասին անցնելը՝ Փաշինյանը Ամուլսարի պահապանների հենակետերում էր, որտեղ հյուրասիրություն էր կազմակերպվել։ Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը․ «․․․մենք սեղանին դրել ենք այն բարիքները, պարոն Փաշինյան, որը կորելու է Ամուլսարը շահագործելու դեպքում։ Բազմաթիվ ծառեր են հատվել այս պատճառով։ Թյուր կարծիք է ձևավորվել, որ մենք «Լիդիան»-ի դեմ ենք պայքարում։ Մենք «Լիդիան»-ի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանքը շահագործելու դեմ։ Մեզ համար կարևոր չէ՝ ով կշահագործի հանքը։ Մենք ուզում ենք, որ հանքը չշահագործվի․․․»։
 
Այստեղից կարող ենք եզրահանգել, որ մինչ քննարկումը Փաշինյանին արդեն իսկ ներկայացվել էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հստակ պահանջը։
 
Արդեն պաշտոնական քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննարկումը տարավ փորձաքննություն նշանակելու ուղղությամբ։ Փորձաքննության առանցքային ելակետային հարցերի քանակը Փաշինյանը սահմանեց երկուսը․ արդյո՞ք հանքի շահագործումը Ջերմուկի թերմալ ջրերին վնաս է, թե ոչ և արդյո՞ք հանքի շահագործումը կվնասի Սևանա լճին, թե ոչ։
 
Քննարկման ժամանակ տեղի ունեցած հարցու ու պատասխանից հատվածը՝ ստորև․
 
Նիկոլ Փաշինյան - հարց բնակիչներին․ դուք ասացիք՝ Լիդիանի դեմ չեք պայքարում, հանքի շահագործման դեմ եք պայքարում, թույլ տվեք հստակեցնել, դուք պայքարում եք հանքի շահագործման հնարավոր նեգատիվ հետևանքների դեմ։
 
Բնակիչ - Մենք շահագործման դեմ ենք պայքարում։
 
Նիկոլ Փաշինյան - Եթե պարզվի, որ շահագործումը այդ նեգատիվ հետևանքները չունի, մենք ի՞նչ հիմքով ենք պայքարում այդ հանքի շահագործման դեմ։
 
Կորյուն Ստեփանյան, ք․ Ջերմուկ - Ուզում եմ Ձեր երկու հարցի հետ կապված առաջարկել, որ կա ևս մեկ կարևոր հարց, որը բարձրացվեց։ Նախկին կառավարությունը, մենք բոլորս տեղյակ ենք՝ ինչ պայմաններում կարող են ստացած լինել նման թույլտվություններ, քանի որ 12 տարի են ասում աշխատանքները սկսել են, ես գիտեմ, որ Ջերմւոկ համայնքը, Գնդեվազ, Կեչուտ, ազդակիր համայքն հանք օգտագործող կազմակերպության կողմից չի ընդունվել։ Հենց առաջին պայմանը մենք ուզում ենք Ձեր երկու առաջադրած հարցերի պատասխանը, որպեսզի իրավականությունը ստուգի։
 
Յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, որ այդ հանքը մահաբեր հանք է միանշանակ։ Կան մարդիկ, ներկաներ, վիդեոներ, թե ինչպես է Լիդիանը կոծկում արդեն թունավորված ջրերը՝ գետնի տակ անցկացնելով։ Եթե մարդիկ թույլտվությունները ստացել են կոռուպցիոն ճաապարհով, ինձ թվում է, պետությունը էլ մտածելու հոգ չի ունենա։
 
Նիկոլ Փաշինյան - Կառավարությունը ոչ մի պատճառ չունի Ձեր ասածները չքննելու։ Եթե այն, ինչ ասում եք, պարզվի՝ իրականություն է, ես որևէ խոընդոտ չեմ տեսնում, որ եթե այդպիսի բաներ տեղի ունեցել են, այդպիսի բաներ իրականացրած մարդիկ կանգնեն քրեական պատասխանատվության առաջ։
 
Վերոնշյալից ակնհայտ է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը կախված չի եղել միայն Նիկոլ Փաշինյանի առաջադրած երկու հարցերից՝ Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտման հետ կապված։ Բնակիչներն ու բնապահպանները քննարկման ժամանակ հարցերի առավել լայն շրջանակ են բարձրացրել և նշել, որ դեմ են հանքի շահագործմանը փորձաքննության ցանկացած ելքի դեպքում։
 
Այս քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի և «Լիդիան Արմենիա»-ի ղեկավարության միջև ևս համաձայնություն չի ձևավորվել։ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները նշել են, որ ժամանակ չեն կարող տալ ՀՀ կառավարությանը փորձաքննություն իրականացնելու համար և հավելել․ «․․․մենք այդպիսի սցենարի համաձայն չենք։ Մենք ունենք բոլոր թույլտվություններն այսօր աշխատելու, մենք ունենք ֆինանս, որով կարող ենք իրականացնել մեր գործունեությունը, մենք ունենք միջազգային դիտորդներ, ներդրողներ։ Սա շատ բացաական ազդակ է բոլոր միջազգային ներդնողներին։ Մենք ունենք բոլոր փաստաթղթերն ու ՇՄԱԳ/ԲՍԱԳ․․․»։
 
Կողմերի իրար չզիջելուն անդրադարձավ անգամ Հանրային հեռուտաընկերությունը։
 
Այնուամենայնիվ, 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:
 
2018 թվականի դեկտեմբերի 2
 
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց Ամուլսարի պահապաններին, ովքեր նույն թվականի հունիսի 22-ից սկսած շարունակում էին փակ պահել Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ չնայած նրան, որ քրեական գործ էր հարուցվել։
 
Ամուլսարի պահապաններից Ահարոն Արսենյանը նշեց, որ Ջերմուկ համայնքից շուրջ 3000 ստորագրություն են հավաքել առ այն, որ համայնքը դեմ է հանքարդյունաբերությանն՝ առհասարակ։
 
Հայկական բնապահպանական ճակատի անդամները նշեցին, որ ցանկանում են առանձին հանդիպում ունենալ վարչապետ Փաշինյանի հետ և բազմակողմանի ներկայացնել խնդիրը, քանի որ հարցը միայն Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտմամբ չի սահմանափակվում, այլ նաև մի շարք բնապահպանական խնդիրներով։
 
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քրեական գործ է հարուցված, միջազգային փորձաքննություն կնշանակվի և հետո միայն փաստերի հիման վրա որոշում կկայացնեն։
 
Ահարոն Արսենյանի այն հարցին, թե ինչ են անելու, եթե եզրակացությունը դրական լինի, Փաշինյանն ասաց, որ կդնի թևի տակ և կգա համայնքի հետ քննարկման։
 
Այստեղից կարող ենք արձանագրել, որ ընտրություններին քվե է տրվել ոչ թե միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա որոշում կայացնելու համար, այլ նշված արդյունքները համայնքի պահանջի հետ համադրելու և քննարկումներ անցկացնելու համատեքստում։
 
2018 թվականի դեկտեմբերի 18
 
Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն տվեց համայնքի մոտ 3000 բնակիչների ներկայացրած՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը։ Որոշումը՝ ստորև․
 




Վերոնշյալը փաստում է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների պահանջները ինքնանպատակ չեն եղել և դե յուրե ամրագրվել են՝ համապատասխան իրավական գործընթացներով։ Միաժամանակ, պահանջն ավելի ընդհանրական է ձևակերպվել, քան Նիկոլ Փաշինյանի նշած երկու հարցերը՝ Ջերմուկի և Սևանա լճի ջրերի վերաբերյալ։ Հետևաբար, այս դեպքում ևս Նիկոլ Փաշինյանի նշած տրամաբանությունը չի հատվել համայնքի պահանջների հետ։
 
2019 թվականի օգոստոսի 14
 
Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը, որից անմիջապես 2 ժամ հետո հրավիրվեց մամուլի ասուլիս։ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ԷԼԱՐԴ ընկերության փորձաքննական եզրակացությունը ներկայացրեց ոչ ամբողջական և մանիպուլյատիվ ոճով։
 
2019 թվական օգոստոսի 19
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բնապահպանների ու Ջերմուկ համայնքի բնակիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 19-ին, Երևանում, Բաղրամյան 26-ում։
 
Բնապահպան Աննա Շահնազարյանը, հանդիպումից շուտ դուրս գալով, նշեց, որ բոյկոտում է, քանի որ չի կարծում, թե հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու նպատակ ունի։ Նա նաև ասաց, որ վարչապետն իրենց հետ չի խոսել փաստերի լեզվով, այլ զեկույցում մատնանշված փաստերը շուռ տված է ներկայացրել՝ որպես եզրակացություն քննչական կոմիտեի կողմից, որն ապացուցում է, թե Սևանա լճի ու Ջերմուկի ջրերի վրա որևէ ազդեցություն չկա, և ռիսկերը կառավարելի են։
 
Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով խոսեց Ամուլսարի հանքի մասին, որի մի հատվածին էլ հենց անդրադառնում ենք այս հոդվածում։
 
2019 թվականի օգոստոսի 20
 
Ջերմուկցիներն անդրադարձան Փաշինյանի նախորդ օրվա ուղիղ եթերի բովանդակությանը և նշեցին, որ Ամուլսարը հանք չի դառնալու, իրենք պայքարելու են և հանք տանող ճանապարհները չեն բացելու։
 
Այս ժամանակագրական շարքից պարզ է դառնում, որ հոդվածի սկզբում Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից մեջբերված հատվածը մանիպուլյատիվ է, քանի որ երբեք պայմանավորվածություն և համաձայնություն չի եղել Նիկոլ Փաշինյանի առաջադրած պայմանական երկու հարցերի շուրջ․ Ամուլսարի հանքը վնաս է արդյո՞ք Ջերմուկի և Սևանա լճի ջրերին։ Ամուլսարի հանքի դեմ պայքարի պահանջներն ընդգրկել են հարցերի ավելի լայն շրջանակ, որոնք լուծում չեն ստացել անգամ քրեական գործի շրջանակներում։
 
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իր դրած պայմաններով հանրայնորեն տրամաբանություն է ձևավորել և ստացել վստահության քվե։ Ինչպես տեսնում ենք ժամանակագրական շարքում առկա մեջբերումներից, հանքի շահագործման դեմ պայքարի և գործադիրի տրամաբանությունը տրամագծորեն տարբերվել է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ևս Ամուլսարի պահապանները նշել են, որ դեմ են հանքի շահագործմանը՝ ցանկացած դեպքում։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի նշած հանրայնորեն ձևավորված տրամաբանությունը շուրջ երբևէ համաձայնություն չի եղել, հետևաբար՝ դրա համար ևս վստահության քվե չի տրվել։
 
Անհամաձայնության առավել ակնհայտ ցուցիչ է այն, որ այս ողջ ընթացքում Ամուլսարի պահապանները շարունակել են հանք տանող ճանապարհները փակ պահել։
 
2019 թվականի օգոստոսի 21
 
Նիկոլ Փաշինյանը ԷԼԱՐԴ-ի եզրակացությունն ուղարկեց Շրջակա միջավայրի նախարարություն՝ որոշելու՝ արդյո՞ք «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ը բավարար է, թե՞ անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ։
 
Այս որոշումը կայացվեց՝ չնայած նրան, որ օգոստոսի 19-ի եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ առկա է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպությունների համատեղ փորձաքննություն և շարունակաբար հղումներ էր կատարում վերջինիս՝ Քննչական կոմիտեի մեկնաբանություններին։
 
2019 թվականի օգոստոսի 23
 
Նիկոլ Փաշինյանն այցելեց Ջերմուկ։ Ջերմուկ քաղաքի շուրջ 1500 բնակիչ ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս նախընտրեց այցելել տներ և ոչ ակցիայի մասնակից բնակիչներից կարծիքներ լսել։ Արդյունքում՝ ոչ մի բնակարանում Ամուլսարի հանքին կողմ Ջերմուկ քաղաքի բնակիչ չհանդիպեց։
 
Փաշինյանը նաև ելույթ ունեցավ Ջերմուկ քաղաքի հրապարակում, որտեղ ևս տարաձայնություններ ունեցավ Ամուլսարի պահապանների հետ։ Ամուլսարի պահապանները մեկ անգամ ևս հիշեցրին, որ միանշանակ դեմ են ցանկացած հանքի շահագործմանը։
 
Տեղի ունեցավ առանձնազրույց՝ Ամուլսարի պահապանների և Նիկոլ Փաշինյանի միջև։ Ջերմուկ քաղաքի բնակիչները մնացին իրենց դիրքորոշմանը։
 
Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Սարավան և Գորայք համայնքներ, որտեղ բնակիչները կողմ էին հանքի շահագործմանը։
 
Այստեղ հարկ է հաշվի առնել կողմ և դեմ համայնքների բնակչության թվերը։ Սարավան և Գորայք համայնքներն ունեն համապատասխանաբար 303 և 478 բնակիչ, իսկ Ջերմուկ և Գնդեվազ համայնքները ունեն համապատասխանաբար 4265 և 795 բնակիչ (տվյալները՝ Ampop.am )։
 
Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ համայնք։
 
2019 թվականի օգոստոսի 29
 
Օգոստոսի 19-ի ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հղում էր անում Քննչական կոմիտեի մեկնաբանություններին՝ ԷԼԱՐԴ-ի փորձաքննական եզրակացության վերաբերյալ։ Նաև նշում էր, որ ԷԼԱՐԴ-ի առաջարկած 15 կետերը՝ լրացուցիչ միջոցառումներ կիրառելու մասով, որոնք նշված են մեմորանդումում, Քննչական կոմիտեն ներկայացրել է «Լիդիան Արմենիա»-ին։ Վերջինս ընդունել է այդ կետերը և խոստացել է կիրառել։
 
Սակայն, օգոստոսի 29-ին հրապարակված մեր հետաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման նախագծի դրական եզրակացությունը հաստատած բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։
 
Վերոնշյալով առնվազն կասկածի տակ դրվեցին քննչական կոմիտեի մեկնաբանությունները փորձաքննության արդյունքների վերբերյալ, որոնք նաև մեջբերում էր Նիկոլ Փաշինյանը։
 
Նույն օրը տեղի ունեցավ նաև ԷԼԱՐԴ ընկերության հետ տեսակոնֆերանսը, որի ընթացքում պարզ դարձով, որ փորձաքննական եզրակացությունում լրացուցիչ միջոցառումներ ներառելու առաջարկով հանդես է եկել Քննչական կոմիտեն։
 
Տեսակոնֆերանսի ընթացքում փորձագետները նշեցին, որ 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն հանքը ապահով շահագործելու համար, և դա հստակ փաստաթղթավորված է նրանց գնահատման եզրակացության մեջ։
 
«Տվյալ պահին մենք համաձայն չենք նրան, որ այս միջոցները կարելի է հինգ տարի հետո մեկնարկել, գուցե 6 ամիս, 1 տարի, 2 տարի, բայց, եթե ես ամեն ինչ ճիշտ եմ հասկանում, խոսքը վերբերում է մաքրման կայանի համակարգի օգտագործմանը, ապա դա հետաձգել չի կարելի, մենք համարում ենք, որ ազդեցության գնահատումը պետք է թարմացվի, արդիականացվի, և մի շարք ուսումնասիրություններ պետք է կա՛մ ընդլայնվեն, կա՛մ վերանայնվեն, և միայն այդ դեպքում ժամկետի մասին կարելի է խոսել։ Այսօրվա տվյալները թերի են, որպեսզի վստահ հնարավոր լինի ասել ժամկետ»,- հավելեց փորձագետներից դոկտոր Նիդալը։
 
Այսպիսով, պարզ դարձավ, որ «Լիդիան Արմենիա»-ի բանավոր երաշխիքները չեն ապահովում լրացուցիչ միջոցառումների կիրառման արդյունքները և այժմյան ՇՄԱԳ-ում դրանք ոչ միայն ներկայացված չեն գրավոր տեսքով, այլև չկան թվային տվյալներ լիարժեք գնահատելու համար միջոցառումների արդյունքները։ Հետևաբար, Փաշինյանի հղումները «Լիդիան Արմենիա»-ի կողմից տրված բանավոր խոստմանը Քննչական կոմիտեին ևս մանիպուլյատիվ են և ոչ հիմնավոր։
 
2019 թվականի սեպտեմբերի 3
 
Արդարադատության նախարարությունը շուրջ 17 օր հետո պատասխանեց մեր հարցմանը՝ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունների և ելքի գնահատման վերաբերյալ։ Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորև․
 
 

 

Այս պատասխանը հիմք է ստեղծում եզրակացնելու, որ կառավարող ուժի այն թեզը, որ «Լիդիան Արմենիա»-ն կդիմի միջազգային արբիտրաժային դատարան և Հայաստանը մեծ գումարներ կկորցնի, հիմնավորված չի եղել որևէ կերպ։ Ավելին՝ արդարադատության նախարարությունը վերոնշյալ պատասխանում նշում է, որ կառավարությունը պատրաստ է նման սցենարի դեպքում Հայաստանի լավագույն շահը սպասարկելու։
 
2019 թվականի սեպտեմբերի 4
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
 
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:
 
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ մեզ հետ զրույցում չմեկնաբանեց, թե արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 21-ին առաջադրած հարցին․ նոր ՇՄԱԳ անհրաժեշտ է, թե՞ ոչ։
 
2019 թվականի սեպտեմբերի 6
 
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից էական մանրամասներ չհայտնեցին, սակայն Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչները հայտարարություն
Այլ տարբերակ չկա, եթե փող կա՝ էդ փողը պետք է առաջնային տրամադրել սահմանին նահատակվածների հարազատներին և վերջ. մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում ա, բայց մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն․ Մենուա Հարությունյան Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ու՞ր էին կորել․ Ռոբերտ Հայրապետյանը՝ Երևանի ավագանուն (լուսանկար) Ռուստամ Բադասյանի նշանակած՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Մարդ ով անգնահատելի դեր է ունեցել մեր Հանրապետության կայացման մեջ, մարդ ով անմիջական կապ է ունեցել դարերի մեջ մեր առաջին հաղթանակի հետ՝ դիմավորելու է անկախության տոնը մեկուսարանում․ Արա Վարդանյան Ստեփանակերտում բնակիչն ածելիով կտրել է դաստակը Ավտովթար Արագածոտնի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը կա 4 վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Ավտովթար Արարատի մարզում. 29–ամյա վարորդը ГАЗ 3102 մեքենայով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ․ Shamshyan.com Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից, 120-ից 50-ն արդեն գործազուրկ են, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով՝ թերապևտը թմրանյութ է նշանակում. աղբյուրն անուններ է նշում. Tert.am Տեսախցիկը արձանագրել է Աշտարակի «գաի պոստի» մոտ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ). Shamshyan.com Շենքի 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան կազդուրվում է Ներքին թշնամիները զավթել են և պատանդ վերցրել իմ հայրենիքը, մեր ազատությունը, մեր հերոսներին ու մեր բոլոր սրբություները․ ես վաղը իմ զին․ համազգեստը չեմ հագնելու և մեդալներս չեմ կախելու կրծքիս․ Շահե Աճեմյան Հարցում. համաձա՞յն եք արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Մենք Սահմանադրության փոխարեն ունենք հեղափոխական նպատակահարմարություն, ժողովրդի փոխարեն՝ ամբոխ, իսկ պետության փոխարեն՝ «թավշյա» ավազակաորջի կողմից կառավարվող տարածք․ Անդրանիկ Թևանյան Կոմիտասի պողոտայում բախվել են Opel Astra G-ն և և Pajero-ն, այնուհետև բախվել Opel Zafira-ին «ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր այցը Արցախը բավական կարևոր իրադարձություն կլինի». Տիգրան Աբրահամյան Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին Գուցե սա զուտ ներքաղաքական պրոցես չէ. Լևոն Քոչարյան Հայաստանում օրենք չի գործում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. Վիկտոր Սողոմոնյան Մալաթիայի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Հայտնի խոսակցության տեսագրությունից պարզ է, որ իմ նկատմամբ մեղադրանքն ուղղորդված է. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպք (տեսանյութ) «Այ թե ինչ է անում հիվանդությունը»․ Քիմ Քարդաշյանը շոկի է ենթարկել առանց շպարի լուսանկարով «Դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք՝ դռների տակ վնգստացող, թե՞ չկաք». Ալումյանը՝ դատավորին Սեյրան Օհանյանը բուժման նպատակով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը կբացակայի Հայաստանից ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր (ուղիղ) Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Աննա Դանիբեկյանին Խամաճիկ դատարանի շուրթերով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ո՛չ անկախությունն է արժեք, ո՛չ էլ անկախության և պետականության համար պայքարած մարդիկ. Արմեն Աշոտյան Գյումրին նախապատրաստվում է Անկախության տոնի միջոցառումներին Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը Նյու Յորքի քաղաքագլուխը դուրս Է գալիս նախագահական մրցարշավից «Անկախության մարաթոնը» մոտենում է ավարտին. նախաձեռնության անդամներն այսօր կայցելեն Եռաբլուր (տեսանյութ) Որոշ բնակավայրերում հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից «Բարսելոնա»-ի հինգ ֆուտբոլիստ կարող է հեռանալ ակումբից Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան Շենգավիթի դատարանի դիմաց՝ ուղիղ Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի. սպասվում է քամու ուժգնացում Շատ վատ մրցավարություն էր աշխարհի առաջնությունում. Սամվել Գևորգյան Մանուէլ Պետրոսյանը 2-րդն է «Ֆոլ Չեսս Կլասիկ» մրցաշարում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, որը հիմա կոմայի մեջ է. Tert.am Անտառում վիճել են. Օձունի 36-ամյա բնակիչը ոտքերով հարվածել է համագյուղացուն Արցախում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումը հայ գերիների հետ ԼՂՀ սուվերեն իրավունքն է. Տոնոյան Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում ԱԺ-ն քննարկում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ Իշխանական դաշտից հերթական անգամ թմբկահարում են, որ թավշյա խաբեբայությունն ունի մեկ իրական թիրախ․ այն Ռ․ Քոչարյանն է. քաղաքագետ Ամփոփվել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկման արդյունքները․ ՄԻՊ Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են ՊՆ մի խումբ զինծառայողներ Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն․ անձի առեւանգում, բռնաբարություն, սպանության փորձ «Մեկ տարի է աշխատավարձ չենք ստացել». «Հյուսիս-հարավ» ծրագրով աշխատող 28 ընկերությունների աշխատակիցների հայտարարությունը Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից Եթե մենք լիարժեքորեն չգիտակցենք, չհիշատակենք և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը. Ջո Բայդեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցն է Վարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին «Ժողովուրդ». Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. Shamshyan.com Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացրեց կառույցի տնօրենի պաշտոնակատարին Ավտովթար՝ Թալին-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ «Ժամանակ». Վալերիյ Օսիպյանի հրաժարականի պատճառները «Ժամանակ». Մեղադրանքից խուսափել է և նշանակվել ՌԴ-ում «Իրատես». ՀԱԿ-ը փոր­ձում է կր­կին խա­ղի մեջ մտ­նել. քա­ղա­քա­կան նոր օ­րա­կար­գի մեկ­նար­կը տր­ված է «Փաստ». Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել Լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում «Իրատես». Իմքայ­լա­կան­նե­րը ցան­կա­նում են խմ­բագ­րել լրագ­րող­նե­րի հար­ցե­րը «Իրատես». Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա, տեղափոխվել են Այրվածքների կենտրոն. Shamshyan.com Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Բնակարանատերը հետապնդել ու վնասազերծել է իր տան գողերից մեկին. հայտնաբերվել է պայուսակ, տարբեր տեսակի բանալիներ, ռետինե ձեռնոցներ ու գողացված ոսկյա զարդեր. Shamshyan.com Դատախազությունը մինչ օրս ոչ մի փաստ չի ներկայացրել, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել դատավարությանը. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Երբ «կռուտիտ» է լինում «ժողովրդի» վարչապետը և մոռանում անցյալը (տեսանյութ) 7or.am