Երևան, 20.Սեպտեմբերի.2019, 00:00
Ռուստամ Բադասյանի նշանակած՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Աննա Դանիբեկյանին Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Արցախում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումը հայ գերիների հետ ԼՂՀ սուվերեն իրավունքն է. Տոնոյան «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցն է

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով «Լիդիանի» կապիտալը. ՀԲՃ

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը:

Սույն վերնագրով հայտարարություն է տարածել Հայակական բնապահպանական ճակատը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 
 
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։
 
Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։
 
Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։
 
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։
 
Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։ ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները:
Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:
 
Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։
 
Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ:
 
Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու է, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։
 
Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։
Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։
Հայտարարությունը բաց է, միանալու համար նամակ գրեք «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեսյբուքյան էջին։
 
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
Լուսինե Սարգսյան
Լալա Ասլիկյան
Մհեր Մհերյան
Մարիամ Սուխուդյան
Միլենա Բաղդասարյան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Այլ տարբերակ չկա, եթե փող կա՝ էդ փողը պետք է առաջնային տրամադրել սահմանին նահատակվածների հարազատներին և վերջ. մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում ա, բայց մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն․ Մենուա Հարությունյան Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ու՞ր էին կորել․ Ռոբերտ Հայրապետյանը՝ Երևանի ավագանուն (լուսանկար) Ռուստամ Բադասյանի նշանակած՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Մարդ ով անգնահատելի դեր է ունեցել մեր Հանրապետության կայացման մեջ, մարդ ով անմիջական կապ է ունեցել դարերի մեջ մեր առաջին հաղթանակի հետ՝ դիմավորելու է անկախության տոնը մեկուսարանում․ Արա Վարդանյան Ստեփանակերտում բնակիչն ածելիով կտրել է դաստակը Ավտովթար Արագածոտնի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը կա 4 վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Ավտովթար Արարատի մարզում. 29–ամյա վարորդը ГАЗ 3102 մեքենայով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ․ Shamshyan.com Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից, 120-ից 50-ն արդեն գործազուրկ են, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով՝ թերապևտը թմրանյութ է նշանակում. աղբյուրն անուններ է նշում. Tert.am Տեսախցիկը արձանագրել է Աշտարակի «գաի պոստի» մոտ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ). Shamshyan.com Շենքի 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան կազդուրվում է Ներքին թշնամիները զավթել են և պատանդ վերցրել իմ հայրենիքը, մեր ազատությունը, մեր հերոսներին ու մեր բոլոր սրբություները․ ես վաղը իմ զին․ համազգեստը չեմ հագնելու և մեդալներս չեմ կախելու կրծքիս․ Շահե Աճեմյան Հարցում. համաձա՞յն եք արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Մենք Սահմանադրության փոխարեն ունենք հեղափոխական նպատակահարմարություն, ժողովրդի փոխարեն՝ ամբոխ, իսկ պետության փոխարեն՝ «թավշյա» ավազակաորջի կողմից կառավարվող տարածք․ Անդրանիկ Թևանյան Կոմիտասի պողոտայում բախվել են Opel Astra G-ն և և Pajero-ն, այնուհետև բախվել Opel Zafira-ին «ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր այցը Արցախը բավական կարևոր իրադարձություն կլինի». Տիգրան Աբրահամյան Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին Գուցե սա զուտ ներքաղաքական պրոցես չէ. Լևոն Քոչարյան Հայաստանում օրենք չի գործում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. Վիկտոր Սողոմոնյան Մալաթիայի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Հայտնի խոսակցության տեսագրությունից պարզ է, որ իմ նկատմամբ մեղադրանքն ուղղորդված է. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպք (տեսանյութ) «Այ թե ինչ է անում հիվանդությունը»․ Քիմ Քարդաշյանը շոկի է ենթարկել առանց շպարի լուսանկարով «Դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք՝ դռների տակ վնգստացող, թե՞ չկաք». Ալումյանը՝ դատավորին Սեյրան Օհանյանը բուժման նպատակով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը կբացակայի Հայաստանից ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր (ուղիղ) Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Աննա Դանիբեկյանին Խամաճիկ դատարանի շուրթերով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ո՛չ անկախությունն է արժեք, ո՛չ էլ անկախության և պետականության համար պայքարած մարդիկ. Արմեն Աշոտյան Գյումրին նախապատրաստվում է Անկախության տոնի միջոցառումներին Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը Նյու Յորքի քաղաքագլուխը դուրս Է գալիս նախագահական մրցարշավից «Անկախության մարաթոնը» մոտենում է ավարտին. նախաձեռնության անդամներն այսօր կայցելեն Եռաբլուր (տեսանյութ) Որոշ բնակավայրերում հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից «Բարսելոնա»-ի հինգ ֆուտբոլիստ կարող է հեռանալ ակումբից Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան Շենգավիթի դատարանի դիմաց՝ ուղիղ Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի. սպասվում է քամու ուժգնացում Շատ վատ մրցավարություն էր աշխարհի առաջնությունում. Սամվել Գևորգյան Մանուէլ Պետրոսյանը 2-րդն է «Ֆոլ Չեսս Կլասիկ» մրցաշարում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, որը հիմա կոմայի մեջ է. Tert.am Անտառում վիճել են. Օձունի 36-ամյա բնակիչը ոտքերով հարվածել է համագյուղացուն Արցախում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումը հայ գերիների հետ ԼՂՀ սուվերեն իրավունքն է. Տոնոյան Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում ԱԺ-ն քննարկում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ Իշխանական դաշտից հերթական անգամ թմբկահարում են, որ թավշյա խաբեբայությունն ունի մեկ իրական թիրախ․ այն Ռ․ Քոչարյանն է. քաղաքագետ Ամփոփվել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկման արդյունքները․ ՄԻՊ Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են ՊՆ մի խումբ զինծառայողներ Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն․ անձի առեւանգում, բռնաբարություն, սպանության փորձ «Մեկ տարի է աշխատավարձ չենք ստացել». «Հյուսիս-հարավ» ծրագրով աշխատող 28 ընկերությունների աշխատակիցների հայտարարությունը Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից Եթե մենք լիարժեքորեն չգիտակցենք, չհիշատակենք և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը. Ջո Բայդեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցն է Վարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին «Ժողովուրդ». Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. Shamshyan.com Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացրեց կառույցի տնօրենի պաշտոնակատարին Ավտովթար՝ Թալին-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ «Ժամանակ». Վալերիյ Օսիպյանի հրաժարականի պատճառները «Ժամանակ». Մեղադրանքից խուսափել է և նշանակվել ՌԴ-ում «Իրատես». ՀԱԿ-ը փոր­ձում է կր­կին խա­ղի մեջ մտ­նել. քա­ղա­քա­կան նոր օ­րա­կար­գի մեկ­նար­կը տր­ված է «Փաստ». Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել Լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում «Իրատես». Իմքայ­լա­կան­նե­րը ցան­կա­նում են խմ­բագ­րել լրագ­րող­նե­րի հար­ցե­րը «Իրատես». Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա, տեղափոխվել են Այրվածքների կենտրոն. Shamshyan.com Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Բնակարանատերը հետապնդել ու վնասազերծել է իր տան գողերից մեկին. հայտնաբերվել է պայուսակ, տարբեր տեսակի բանալիներ, ռետինե ձեռնոցներ ու գողացված ոսկյա զարդեր. Shamshyan.com Դատախազությունը մինչ օրս ոչ մի փաստ չի ներկայացրել, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել դատավարությանը. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Երբ «կռուտիտ» է լինում «ժողովրդի» վարչապետը և մոռանում անցյալը (տեսանյութ) 7or.am