ԱՄՆ-ում ավելի քան հազար չվերթ Է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ Է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է FlightAware կայքը, որը հետեւում Է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագծին:
Կայքի տվյալների համաձայն, ամենից շատ չվերթներ չեղարկվել են Ֆլորիդայի նահանգում: Նշվում Է, որ մեկնումների եւ ժամանումների կեսից ավելին չեղարկված Է Ֆորտ-Լոդերդեյլի, Օռլանդոյի եւ Պալմ Բիչի օդանավակայաններում: Օգոստոսի 30-ին «Դորիան»-ը հասել Է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիային: Սպասվում Է, որ այն ամենահզորը կդառնա վերջին տասնամյակի ընթացքում:
Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում տարհանում են հայտարարել, որն ընդհանուր առմամբ կվերաբերի 1,4 մլն մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: