2018թ.-ին համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 91-ը կրկին կատարել են 184 հանցագործություն, այդ թվում՝ 1 սպանություն, 1 սպանության փորձ, 2 սպանության սպառնալիք
2018թ. նոյեմբերի 6-ից համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 91-ը մինչև 2019 թ.-ի օգոստոսի 18-ը կրկին կատարել են 184 հանցագործություն, այդ թվում. գրանցվել է 1 սպանության, 1 սպանության փորձի, 2 սպանության սպառնալիքի դեպքեր:
Նույն ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակվածների կողմից կատարվել է 120 գողություն, որոնից 21-ը՝ բնակարանային:
Բացի վերոգրյալից, համաներմամբ ազատ արձակված և կրկին հանցանք գործած 91 անձիք կատարել են հետևյալ հանցագործությունները. 3 ավազակություն, 2 առողջությանը ծանր վնաս հասցնել, 2 ապօրինի կերպով զենք պահել, 10 առանց իրացնելու նպատակի թմրանյութ պահել, 1 անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավել, 3 կողոպուտ, 4 խարդախություն, 1 իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, 1 շորթում, 2 խուլիգանություն, 5 տրանսպորտային միջոց փախցնել, 4 գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում, 3 սառը զենք կրել, 1 սուտ մատնություն, 15 ծեծ և մարմնական վնասվածք պատճառել, 1 կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստել, պահել կամ իրացնել, 1 գույքը անզգուշությամբ ոչնչացնել կամ վնասել և 1 փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2018 թվականին համաներում հայտարարվել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: