Ավտովթար Երևանում. Mitsubishi-ն «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել է ծառին և արմատից տապալել այն․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 FN 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը «Զվարթնոց» օդանավակայանի ճանաարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ծառը արմատից տապալվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: