Վարդավանք գյուղում այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք
Վարդավանք գյուղի վերջնամասում փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցներն օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ իրականացնում են հերթապահություն:
Այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Օգոստոսի 22-ին՝ ժամը 18:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին:
Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: