Հանցագործ գործարքի կնքահայրը դուք եք. Ինչպես ժամանակին Լենա Նազարյանը Ամուլսարի հարցով ոչնչացրեց Արմեն Սարգսյանին. ArmDaily.am
Հայաստանի իշխանությունների համար Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձել է գլխացավանք, մի կողմից՝ նախկին հայտարարություններն ընդդեմ հանքարդյունաբերության, համոզմունքները, սկզբունքները, մյուս կողմից էլ՝ ներդրումային խոշոր ծրագիրը ու այն չիրականացնելու պատճառով արբիտրաժային դատարանում հայտնվելու վտանգը։
ArmDaily.am-ին մի հետաքրքիր միջադեպի մասին են պատմել, պարզվում է՝ մոտ մեկուկես տարի առաջ՝ մինչեւ հեղափոխությունը, երբ Արմեն Սարգսյանը դեռ դեսպան էր, Հայաստանի խորհրդարանից պատվիրակություն էր մեկնել Մեծ Բրիտանիա, որի կազմում էին Լենա Նազարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Աճեմյանը, Էդմոն Մարուքյանը։ Այցի կազմակերպիչն էլ Թեւան Պողոսյանն էր։
Սարգսյանը հայկական պատվիրակությանը հրավիրել էր ընթրիքի, ինչի ընթացքում այդ ժամանակվա պատգամավոր Լենա Նազարյանը Ամուլսարի հարցով ուղղակի ոչնչացրել է Արմեն Սարգսյանին՝ հայտարարելով, որ հանցագործ գործարքի կնքահայրը դուք եք, որը Հայաստանը կործանելու է, ասում են՝ ընդդիմադիր պատգամավորը փաստերով պարզապես «սպանել է» Արմեն Սարգսյանին՝ նշելով, որ Ամուլսարը էկոլոգիական աղետ է, հանքի շահագործումը Հայաստանի ոչնչացումը կարող է լինել եւ այլն։ Ականատեսները պատմում են, որ այն ժամանակվա դեսպան Սարգսյանը պարզապես կարկամել էր եւ շարունակ պնդում էր, որ ինքը չկա բաժնետերերի մեջ, դա սուտ է եւ այլն։
Այժմ հարց է՝ փորձագիտական եզրակացության մասով կասկածներ ունեցող Լենա Նազարյանը մինչեւ վերջ կմնա իր տեսակետին, որն արտահայտում էր ընդդիմադիր, բնապահպան եղած տարիներին, թե իշխանության գալուց հետո նրա մոտ էլ է իրավիճակ փոխվել։