Շնորհակալագիր լողորդին, ով 8 ժամ լողալով անցել է Սևանա լճի մի ափից մյուսը
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Օգոստոսի 23-ին շնորհակալագրով խրախուսեց Գավառ քաղաքի բնակիչ, լողորդ Գագիկ Գոզեյանին, ով օգոստոսի 20-ին 8 ժամ լողալով անցել էր Սևանա լճի մի ափից մյուսը՝ հաղթահարելով 7 կիլոմետր տարածություն:
Մարզպետարանի կողմից Գագիկ Գոզեյանին հանձնվեց նաև դրամական պարգև և Ջերմուկի առողջարանային ուղեգիր: Վերջինիս ձեռքբերմանը օժանդակել է նորատուսցի գործարար Խաչիկ Կարապետյանը, աջակցել Գեղարքունիքի մարզպետարանը:
Մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը Գագիկ Գոզեյանը նվիրել էր 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին: