Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Երջանիկ Ա., ծնված 1986 թ.) ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված. տուժածներ չկան: