Ավտովթար Կոտայքի մարզում. Զովունի գյուղում բախվել են Opel-ն ու խոտով բարձված ГАЗ 53-ը. կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Opel Astra մակնիշի 35 RF 537 համարանիշի և ГАЗ 53 А մակնիշի 27ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ГАЗ 53-ը, որը բարձված է եղել խոտով։