«Հրապարակ». Ֆոնդային բորսայում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսայում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, և ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին: Մեզ ասացին, որ ամենաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում: Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ: Դա այն շրջանն է, երբ հանքի ճանապարհը փակվեց, և հույս չկար, որ կբացվի:
ԷԼԱՐԴ-ի փորձաքննության հրապարակումից հետո արժեթղթերի գինը մի քիչ բարձրացել էր՝ հասնելով 18 ցենտի: Սակայն երեկ կրկին 2 նիշով իջել է՝ հասնելով 16 ցենտի: Ընդ որում, համաշխարհային շուկայում ոսկու գները բարձրանում են, իսկ ոսկի արդյունահանելու ծրագիր ունեցող ընկերության արժեթղթերը՝ ընկնում: Ուշագրավ է, որ այս ամիսներին կա նաև կասկած, որ ընկերության արժեթղթերի գինն արհեստականորեն իջեցնում են, որ էժանով գնեն և հետագայում մեծ եկամուտներ ունենան»:
Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի այսօրվա համարում: