Հրդեհ Վերին Գետաշեն գյուղում
Օգոստոսի 22-ին՝ ժամը 15:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։25-ին։
Պարզվել է, որ «Չռաներ» կոչվող հանդամասում այրվել են մոտ 4 հա խոտածածկույթ, մոտ 500 կգ անասնակեր և վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 8 քմ):