Սյունիքում մոտ 115 հա բուսածածկույթի վրա բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 22-ին՝ ժամը 05:00-ին վերսկսվել են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:
Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 115 հա խոտածածկույթ և 25 հա անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն: