Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «SAS-ի Արտակը»
Ս․թ․ հունիսի 5–ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Արտակ Սարգսյանը։
«Արտակ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15–ին՝ վկայի կարգավիճակում»: Այս մասին Factor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել էր հարցաքննության 2019 թվականի հունիսի 5-ին: Վերջինս երկու անգամ չի ներկայացել հարցաքննությանը՝ պատճառաբանելով, որ երկրում չէ: