Երևան, 23.Սեպտեմբերի.2019, 00:00
Ոստիկանությունը հայտնում է «Խութ» բարեգործական հիմնադրամում ապօրինությունների բացահայտման մասին Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն ՀՀ-ում անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն Հունվարի 1-ից փոխվելու են երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին․ Hraparak.am ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. հարուցվել է քրգործ ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը (ուղիղ) Արցախում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել՝ թողնելով մեկ դիակ Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. ՊՆ խոսնակ

Փոխվարչապետը հայտնել է՝ ինչ փաստարկների հիման վրա է կառավարությունը լուծում տվել Ամուլսարի հարցին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի հարցի շուրջ քննարկումների առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ  այդ խնդրին լուծում տալու համար Կառավարության համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյո՞ք հանքավայրի գործարկումը կաղտոտի Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա լիճը, արդյո՞ք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում, կառավարելի են:

ՀՀ փոխվարչապետը ընդգծել է, որ որոշում կայացնելիս Կառավարությունը պետք է հիմնվի փաստերի ու փորձագիտական գնահատականների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն:

«Ի՞նչ է ասում մեզ «Էլարդ» ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տևական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սևանի և Ջերմուկի ջրերի մասով առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են:

Այնուամենայնիվ, «Էլարդի» զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սևանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը http://investigative.am/…/2…/amulsar_asulis/VERLUTSUTYUN.pdf, որտեղ ներկայացված են ոչ միայն Էլարդի կողմից հնչեցված հարցերը, այլ նաև վարույթ իրականացնող մարմնի գնահատականները և անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի»,- գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ ներկայումս Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտում սահմանում են բարձր նշաձող, որի համաձայն Հայաստանի տարածքում բոլոր հանքերը բնապահպանական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան պետք է աշխատեն:

«Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել:

Եվ այս առումով մենք մշտադիտարկելու ենք ոչ միայն Լիդիանի կողմից ստանձնած յուրաքանչյուր հանձնառության պատշաճ և սահմանված ժամկետներում կատարումը, այլև բոլոր մնացյալ հանքարդյունահանող ընկերություններին ներկայացվելու են համարժեք պահանջներ բնության պահպանության մասով»,- գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը խոսքը ուղղել է բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը:

«Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտվելն էր:

 

Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա: Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»,- գրել է Ավինյանը:

Ըստ փոխվարչապետի` բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան:

«Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի:

Մինչև հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է): Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում:

Եթե նաև խոսենք ռիսկերի մասին, պետք է հաշվի առնենք հավանական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես արդեն երեկ նշեցի, մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և հնարավորությունները: Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին ելքը՝ լիովին կանխատեսելի չէ, և հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարները նույնպես օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ դա չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց և միգուցե չգնված զենք:

Եվ ամենամեծ ռիսկը, որը թվերով չափելի չէ, բայց շատ կարևոր է մեր՝ վերափոխման գործընթացում գտնվող տնտեսության համար, կապված է երկրի ներդրումային միջավայրի հետ։ Եթե մենք իրապես ցանկանում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ թե՛ ներքին թե՛ արտաքին ներդրողները պաշտպանված են, ապա չենք կարող իրավական հիմնավորում չունենալով՝ խոչընդոտել որևէ ընկերության գործունեությանը։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը օր ու գիշեր աշխատանք է տանում՝ ներդրողներ ներգավվելու համար, և սրա կարևորությունը, կարծում եմ, բոլորս ենք հասկանում:

Եվ վերջում ցանկանում եմ հստակորեն արձանագրել, որ ցանկացած հարցում կառավարության որոշումներ ընդունելու հիմքում ընկած է մեր երկրի ու ժողովրդի հավասարակշռված շահը»- եզրափակել է Ավինյանը:

Այն դիմումները, որոնք ապօրինաբար Երեւանի քաղաքապետարանը մերժել է, ուղարկեք մեզ. Սոնա Աղեկյան Վարչապետը պետք է անուններ տա. Տեր Եսային`Փաշինյանի հայտարարության մասին. News.am Ալագյազ գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի. Արփինե Հովհաննիսյան «Լույս» հիմնադրամը չի մասնակցելու ԱԽ քարտուղարի հետ նախատեսված հանդիպմանը. Արմեն Աշոտյան Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ ոսկի են հայտնաբերել Ոստիկանությունը հայտնում է «Խութ» բարեգործական հիմնադրամում ապօրինությունների բացահայտման մասին Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի պաշտպանության նախարարին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է Ժամկետային զինծառայող Վ. Խաչատրյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով. ՔԿ Արաքս գյուղում այրվել է անասնակեր Անհայտ անձը երևանյան ՍՊ ընկերության սպասասրահից ժամացույց է հափշտակել. ՔԿ (տեսանյութ) Գետափնյա գյուղում այրվել է 300 հակ անասնակեր ՀՀ-ում անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն Որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի Մատաղ սերունդը ահաբեկիչներից սովորելու ոչինչ չունի. «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադրի պատասխանը՝ Վարուժան Ավետիսյանին Արի ու տես, որ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյան անունով, ընտանիքի հետ աջ ու ձախ մսխում ա բոլորիս քրտինքը. Լևոն Բարսեղյան Աշոտ Փաշինյանին զորամասում ծեծի են ենթարկել. Hraparak.am Նիկոլը պետբյուջեին նայում է որպես «օբշյակի», որը գոյություն ունի իրենց «օբշյակի» անդամների լավ կյանքը ապահովելու համար. Կորյուն Գրիգորյան Վարչապետն ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով, որը մեր պետության վրա նստում է մոտ 400000 դոլար. բյուջեն մսխելը պոզով-պոչո՞վ ա լինում. Սերգեյ Յարմալոյան Էնֆիաջյանը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ միջադեպի մանրամասները Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նպատակն իր քաղաքական գործունեության և գաղափարներ տարածելու սահմանափակումն է․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք Ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը. Լևոն Քոչարյան Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը Հունվարի 1-ից փոխվելու են երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարց Այն, ինչ պետք է ասեք, մեր պետության համար վճռորոշ տեղեկություններ են, և սպասելու բարոյական որևէ հիմք չկա․ Արա Վարդանյանը՝ Արթուր Վանեցյանին Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է 1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու (տեսանյութ). News.am Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞. Politik.am Մարզպե՛տ, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ողնաշարդ կջարդեմ. փոխգնդապետի հայրը` մարզպետին Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ Մելքումյանը հայտնեց ռուս գործընկերների` հայերի վարորդական իրավունքի խնդիրը լուծելու խոստման մասին Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին․ Hraparak.am Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու. ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները. Ա. Հովհաննիսյան ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ Երկրի վարչապետը, ով բանակից թռած դասալիք է, ԱՄՆ-ում խոսում է սպայի պատվից. Նարեկ Մանթաշյան Մասիս քաղաքում 32-ամյա կինը 5-րդ հարկի տան պատուհանը մաքրելիս վայր է ընկել. Shamshyan.com ԱՄՆ-ում հայ բազմության առջև քրմապետը սպառնաց հայ հոգևորականներին. Քրիստինա Նազարյան Դատարանների երկու որոշումներով Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ․ Էլինար Վարդանյան Մեկ պարզ բան պետք է հասկանա Նիկոլ Փաշինյանը, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ ակտիվ քաղաքականություն վերադարձել է. Աղվան Պողոսյան Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. հարուցվել է քրգործ Կարևոր հաղթանակ. Հենրիխ Մխիթարյան ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը (ուղիղ) Խմբակային ծեծկռտուք Սանկտ Պետերբուրգում՝ հայերի և դաղստանցիների միջև (տեսանյութ) Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ աշխատանքից ազատված կինը ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է նախկին աշխատանքում (տեսանյութ) «Մենք վերահաստատում ենք մեր պայքարի շարունակականությունը և կիրառելու ենք օրենքով մեզ հասանելի գործիքակազմերը». Ռ. Քոչարյանի աջակիցները շարունակում են նստացույցը Արտարժույթների փոխարժեքներն այսօր Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին. Էդուարդ Շարմազանով Բայդենը պահանջել Է հետաքննել Թրամփի հայտարարություններն Ուկրաինայի նախագահին Արցախում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել՝ թողնելով մեկ դիակ Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. ՊՆ խոսնակ Նիկո՛լ, դու պարտված ես, որովհետև պայքարդ ու իշխանություն կոչվող զենքդ ուղղեցիր ոչ թե մեր երկրի թշնամու, այլ սեփական ժողովրդի դեմ. Գևորգ Գևորգյան Ռ․ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն ամբողջովին դուրս է իրավական պետության կոնցեպտուալ շրջանակներից. քաղաքագետ Volkswagen Passat-ը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել արգելապատնեշներին Լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում Արցախի մարտական դիրքից զինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan.com Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Նաիրա Զոհրաբյան Հրդեհ Ներքին Դվին գյուղում Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար Այն, որ Արմեն Գրիգորյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե, սակայն, ինքը մեղավոր չէ. Արմեն Աշոտյան Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ Երևանում 19-ամյա վարորդը Nissan-ով տապալել է երկաթե խողովակն ու կողաշրջվել. կան վիրավորներ. Shamshyan.com «Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների գործով անցնող «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Ծաղկաձորում և Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Արցախը Հայաստանի մարզ է ասելով, Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան (տեսանյութ) Yerevan.Today Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 47 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 58.5 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 53 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը. Ռուբեն Մելիքյան Արցախում անցկացվել է Գինու 6-րդ փառատոնը Հրդեհ Էջմիածին քաղաքում Լիճք գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է Լոռու մարզում բախվել են Volkswagen-ն ու ЗИЛ-ը. վարորդը հոսպիտալացվել է. Shamshyan.com Փրկարարները բռնել են իժ, սահնօձ և մեկ չպարզված տեսակի օձ