Հիմա պաշտպանյալը մի քիչ նախկին իշխանություն է դարձել, իսկ ԱԺ այգի գրոհողները՝ մի քիչ քայլո. Անդրանիկ Թևանյան
Դրամատիկ իրավիճակ
Հիմա պաշտպանյալը մի քիչ նախկին իշխանություն է դարձել, իսկ ԱԺ այգի գրոհողները՝ մի քիչ քայլո։
Հիմա փողոցում հնչում է «ոչ լեգիտիմ» ձևակերպումը։
Հիմա պոպուլիստը դառնում է պոպուլիզմի զոհ։
Հիմա դեմագոգներին ու պոպուլիստներին աշխարհում ամենաշատը ատում է պոպուլիզմով ու դեմագոգիայով իշխանության գագաթին հասած մարդը։
Հիմա պաշտպանյալը կուզենար բացականչել, որ փողոցում սադրիչներ են հավաքվել, որ նրանք ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են, և որ այդ բնապահպաններն ուղղորդվում են դրսից՝ գրանտերի միջոցով և նպատակ ունեն քանդել Հայաստանի տնտեսությունը, բայց դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, քանզի մարդկանց մոտ ասոցիացիաներ և հարցեր կառաջանան։
Մի խոսքով, դրամատիկ իրավիճակ է։ Եթե մեր երկրում չլիներ, կարելի էր տեղի ունեցողը որպես կոմեդիա ընկալել, բայց քանի որ Հայաստանի հետ է այս ամենը կատարվում, արդեն գործ ենք ունենում տրագիկոմեդիայի հետ։