Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն, անհրաեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշարկ, վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը, ներսում հայտնաբերել են տան տիրոջ կիսամոխրացած դին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացած տան տերը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, ով աշխատում էր Լոռու մարզպետարանում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: