Երևան, 20.Փետրվարի.2020, 00:00
Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 18-ը չզեկուցվող է, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից Արմեն Սարգսյանը ստացել է ԶՈՒ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու առաջարկությունը Հայտնի է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի օրը «Մնացել էինք ես ու Էդոն». Վահագն Վարագյանին կանչել են Քննչական կոմիտե (լուսանկար) ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը. Ռուբեն Մելիքյանը լիազոր ներկայացուցիչն է Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

Իշխանավորներ, դուք քվե եք ստացել ոչ թե հիբրիդային պատերազմներ վարելու և նախաձեռնելու, այլ երկիրը զարգացնելու համար. Արա Վարդանյան

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կրկին երկար է, բայց կարդացեք և տարածեք։

ՖԵՅՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած մի քանի ամիսների ընթացքում բավականին խորացված հետևում էի մեր քաղաքական դաշտի անցուդարձին և շատ ցավով պետք է նշեմ, որ այն ուղղակի գտնվում է ճգնաժամային փուլում։


Պատճառները շատ են։ Ամենագլխավոր պատճառը իհարկե իշխող ուժի կողմից քաղաքական դիսկուրսի տոտալ բացակայությունն է։
Բոլոր առաջարկները և քաղաքական վերլուծությունները, որոնք կատարվում են իշխող ուժի նկատմամբ հանդիպում են պատնեշի, որի վրա միշտ և անփոփոխ գրված է՝ դուք նախկիններդ խոսելու տեղ չունեք։ Ուշագրավ է նաև այն, որ նախկիննեիի հետ առնչություն չունեցող քննադատին ևս շատ արագ փոխկապակցում են նախկիններից մեկի հետ և արժանացնում նույն պատասխանին։


Մեր ժողովուրդը կարծես թե արդեն սկսել է հասկանալ, թե ինչ է կատարվում և հետզհետե փոխում է իր վերաբերմունքը իշխանության նկատմամբ։
Ամենացավալին այն է, որ այսօրվա իշանությունները դրդում են բոլորին դեպի ֆեյք քաղաքականություն։ Սա նոր եզրույթ է, որը կարծես թե մեզանում շատ խորը արմատներ է դնում, ինչը ես անձնապես համարում եմ չափազանց վտանգավոր։ Ինչ է իրականում կատարվում այսօրվա քաղաքական դաշտում. Իշխանությունները "հեղափոխության" առաջին իսկ օրերից վարպետորեն ներդրել են ֆեյք օգտատերերի բանակը, որը դարձավ մարդկանց մտածելակերպի վրա ազդելու ամենալավ միջոցը։ Իրականում կարող ենք փաստել, որ անցած տարի կատարված հեղաշրջումը հաջողության հասավ հենց այդ գործիքի անթերի օգտագործման պատճառով։ Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մարդը իր էությամբ միշտ փորձում է հայտնվել հաջողակների կողքին։

Անցած տարվա հանրահավաքի օրերին կազմակերպիչները, օգտագործելով ֆեյսբուքը, ստեղծեցին տպավորություն, որ ողջ ժողովուրդը իրենց կողքին է։ Դա հաջողվեց անել հենց հզորագույն ֆեյքերի բանակի շնորհիվ։ Ասել, որ սա անօրինական է անշուշտ չեմ կարող, բայց միանշանակ կասեմ, որ նման կերպ ապակողմնորոշել սեփական ժողովրդին անպատիժ չի մնա։ Միևնույն է գալու է ժամանակը, երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալու։
Ինչևէ, եղավ այն ինչ եղավ, ունենք այն ինչ ունենք։

Կարծես թե արդեն ժամանակն է զբաղվել գործով և կյանքի կոչել խոստացվածի գոնը մի մասը։ Բայց ինձ համար շատ զարմանալիորեն, իշխանությունները ցայսօր դիմում են նույն մեթոդներին և արդյունքում շարունակում են ֆեյք քաղաքականություն վարել։ Որպեսզի լավ հասկանաք գրածս մտեք ցանկացած նորությունների էջ և կարդացեք նախկինների ցանկացած հոդվածի տակ գրված մեկնաբանությունները։ Հետո ուղղակի մտեք այդ օգտատերերի էջերը և կտեսնեք, որ գերակշիռ մասը ֆեյքեր են։

Նույնիսկ հիմա, երբ իշխանությունը արդեն իրենցն է, իրենք շարունակում են նույն կերպ աշխատել սեփական ժողովրդի հետ։ Ամենացավալին այն է, որ սրան հակահարված հասցնել հնարավոր է միմիայն նույն տեխնոլոգիայով։ Եվ ահա արդյունքում մենք ունենք ֆեյք քաղաքական դաշտ, որում որոշիչ է դառնում ոչ թե քո գրված հոդվածի էությունն, այլ տակի քոմենտների լավ կամ վատ լինելը։ Մարդիկ սկսել են չգնահատել քաղաքական միտքը, այլ կարծիք ստեղծել ուրիշների քոմենտների հիման վրա։ Կարծում եմ Հայաստանը դեռ պատմության մեջ իր ուրույն տեղը կգտնի ֆեյսբուքի նման վարպետորեն օգտագործելու համար։


Ստացվում է այնպես, որ ընդդիմությունը ընդունել է իշխանության մարտահրավերը և անցել է գրեթե նույն քանակով ֆեյքերի օգտագործմանը։ Անկեղծ չեմ կարող մեղադրել, քանի որ պատերազմի դաշտում պետք է կիրառես համարժեք զենք, այլապես դատապարտված ես պարտության։


Հետաքրքրականն այն է, որ այս մենամարտում միանշանակ ուշ թե շուտ հաղթելու է ընդդիմությունը մեկ շատ պարզ պատճառով. Ընդդիմությունը իրականացնում է միայն մեկ "մարտական" խնդիր այն է՝ բոլորին ցույց տալ իշխանության սխալները, իսկ իշխանությունը բացի գիբրիդային պատերազմից նաև մարտնչում է երկրի ղեկավարման հարցում։ Չունենալով լուրջ թիմ՝ դժվար թե իշխանություններին հաջողվի արդյունավետ պայքար տանել այս երկու դաշտերում։ Ընդորում շատ աներկբա երևում է, որ իշխանությունները իրենց ամբողջ ռեսուրսը դրել են հենց ներքին հիբրիդային պատերազմի վրա, ինչը անխուսափելիորեն բերում է անթիվ սխալների իրագործմանը ռեալ կառավարման ոլորտում։

Եթե կարճ, ապա իշխանությունները նախընտրում են հաղթել ֆեյսբուքում քան ռեալ կյանքում։ Սա էլ իհարկե իր պատասխանն ունի. Որտեղ կարողանում են, այնտեղ էլ պայքարում են։ Արդեն ակնհայտ է, որ ռեալ կառավարման դաշտում ներկայիս իշխանությունը անելիք չունի թե՛ փորձի բացակայության, թե՛ մասնագիտական տկարության պատճառով։ Դեռևս կա մեկ այլ շատ կարևոր հարց, այն է՝ արդյոք ներկայիս իշխանությունը չի կարող անել այն ամենը ինչ խոստացել է, թե՞ չանելը ևս թելադրված և մտածված քայլ է։ Սա մենք շուտով կհասկանանք։


Շատ լավ օրինակ կարող է ծառայել Միքայել Մինասյանի վերջին հոդվածը։ Մտեք տարբեր լրատվականներ և ակնհայտորեն կտեսնեք, թե ինչ է նշանակում գիբրիդային պատերազմ։ Մեկ լրատվականում ունենք անթիվ անհամար շատ վատ քոմենտներ իսկ մյուսում շատ լավ։ Ընդորում քոմենտների բովանդակությունից ակնհայտ երևում է, որ գրողների գերակշիռ մասը նույնիսկ ծանոթ չէ տեքստին, այլ ուղղակի կատարում է իր գործառույթը՝ այն է փնովվել կամ գովել։

Եվ ուր ենք այսպես հասնելու, ու՞ր.
Միթե սրա համար էիք փողոց փակում, միթե սրա համար էիք նախկիններին մերժում, միթե սրա համար էիք վարչապետի հրաժարականի օրը ուրախանում և փողոցներում խորոված անում։ Մի պահ կանգ առեք և գիտակցեք, որ փողոցում խորոված անելուց առաջ չեք էլ անցել և մինչ այսօր այդ նույն խորովածն էլ անում եք, բայց դե ինչ եք հիմա նշում արդեն պարզ չէ։


Ստեղծվել է մի իրավիճակ երբ հենց ժողովուրդը պետք է թացը չորից զատի և սկսի գիտակցել իրականացվող պրոցեսների վտանգավորությունը և ձևավորի ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, այլ ոչ թէ կրկին ընկնի հոդվածների տակի քոմենտների թակարդը։ Կյանքը այն է, ինչ դուք տեսնում և ձեր իսկ մաշկի վրա զգում եք ամեն օր, այլ ոչ թե Ramzes16e8 օգտատիրոջ գրած քոմենթում նկարագրածը։


Հասկացեք ի վերջո՝ ընդդիմությունը չի կրում երկիրը զարգացնելու և շենացնելու պարտավորություն, դա իշխանությունների սուրբ գործն է։ Իշխանավորներ, դուք քվե եք ստացել ոչ թե հիբրիդային պատերազմներ վարելու և նախաձեռնելու, այլ երկիրը զարգացնելու համար։


Դուք անխուսափելիորեն պարտվելու եք, եթե այսպես շարունակեք։
Ակնկալում եմ, որ շուտով կլինեն շատ աղմկոտ նոր ձերբակալություններ, բայց կասկած չունեմ, որ ամեն ձերբակալության հետ հենց ձեր վարկանիշն է իջնելու։ Դրա վառ ապացույցն է Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող վենդետտան, որը հենց ձեզ կանգնեցրել է փակուղու առաջ։ Հասկացեք, որ ի տարբերություն ձեզ, Նախագահ Քոչարյանը և Նախագահ Սարգսյանը ունեն սկզբունքներ, որոնց չեն դավաճանելու, ձեր պես չեն փախնելու և պայքարելու են հանուն արդարության մինչև վերջ։


《Մի ֆեյքը լավ է, երկուսը ավելի լավ》 քաղաքականությամբ դուք սպառում եք ձեր իսկ ռեսուրսը և շատ շուտով խճճվելու եք ձեր իսկ հրահրած գիբրիդային պատերազմում։

«Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի շրջափակումը շարունակվում է․ ընկերության հայտարարությունը Փաշինյանի մաստեր-կլասից համաշխարհային հռչակ ունեցող պոպուլիստները մի քանի պտույտ հաստատ կարող են անել իրենց գերեզմաններում․ Անդրանիկ Թևանյան 37-ամյա տղամարդուն ցուցաբերել էր ոչ պատշաճ բժշկական օգնություն․ հիվանդը մահացել է․ ՔԿ Փետրվարի 25-ը մեր հանրապետության խայտառակության օրն է, հերոսությունը ստորացնելու օր է, դասալիքների ցնծության օրն է․ Արա Վարդանյան Այս օրը հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ․ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում Սարալանջում բախվել են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն (լուսանկարներ, տեսանյութ)․ Shamshyan.com Պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին կազատվի բանակից․ Hraparak.am Այդ միլիարդներով կարելի էր սահմանամերձ բնակավայրերից շատերը դարձնել հանգստի գոտիներ ու փրկել այդ շրջանները արտագաղթի ճիրաններից․ Զոհրապ Եգանյանը՝ հանրաքվեի մասին Ո՞ւր ենք հասել, որ այս թեմաներով այսօր Հ1-ի ցանկալի հյուրը թիվ 1 կեղծարար Գագիկ Ջհանգիրյանն է․ Ավետիք Իշխանյան Սոցիալական ցանցերը լի են հայհոյանքներով այն մարդկանց հանդեպ, որոնք «խանգարում» են Փրկչին իրենց փրկել. Ստ. Դանիելյանը՝ Հայաստանի քաղաքական դիսկուրսի մասին Հետախուզվող անձը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ․ խորհրդի անդամների կեսից ավելի ներկա չէր (տեսանյութ) Ինչպես են Ադրբեջանում «հայթայթում» «միջազգային դիտորդների». արձագանքում են գերմանացի դիտորդները Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ընտրակաշառքի մուտացիան չիրականացվող խոստումների տեսքով. տնտեսագետ Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային Դադիվանքի վանական համալիրի գողության դեպքը բացահայտվել է ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 18-ը չզեկուցվող է, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Ավտովթար Հանրապետության հրապարակում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Երեկ զանգ եմ ստանում․ լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը. Սոֆյա Հովսեփյան Անդրանիկ Քոչարյանին ցանկանում են դարձնել պաշտպանության նախարար․ Politik.am Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում․ Գեղամ Նազարյան «168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն «Հրապարակ»․ «2 տարվա ընթացքում գիծ քաշվեց սևերի ու սպիտակների միջև և ստեղծվեց թշնամական մթնոլորտ․ այդ թշնամությունը անցավ ամեն տեղ». Կոմանդոսը՝ բանակում տիրող իրավիճակի մասին «Տրոյկա լվացքատուն». հայ արտագնա աշխատողները՝ փողերի լվացման սխեմայում (լուսանկարներ, տեսանյութեր)․ Hetq.am «Ժողովուրդ». Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո «Ժողովուրդ»․ «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Նիկոլ Փաշինյանը ստում է. Հայաստանը խոսքի ազատության մակարդակով ոչ 8-րդ տեղում է, ոչ էլ համեմատելի է Ֆրանսիայի հետ (լուսանկարներ). Antifake.am «Հրապարակ»․ Վթարի զոհերի հարազատները մտահոգված են Եվրոն «ուշքի չի գալիս»․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ «Հրապարակ». Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է «Հրապարակ». Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. հաղթողները կպարգևատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Պետական պաշտոնյաների կողմից սահմանադրական կանոնի խախտումներ են նկատվում. Արսեն Բաբայան Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու․ Արա Վարդանյան Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երեւանում Հայկական կողմն թույլ է տվել միջդիրքային տարածքից դուրս բերել ադրբեջանցի զինծառայողի դին Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները 40 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել Քրօրենսգրքի երկու հոդվածներով մեղադրվող Վալենտինային գտել են Շահումյան գյուղում Քաղաքացիները «Սանիթեք» ընկերությանը պատկանող 18 հատ աղբամաններ են հափշտակել. գործը դատարանում է Վերջերս բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ձնահյուսի տակ մնացած զինվորներին նախագահը հետմահու պարգեւատրել է (լուսանկարներ) Երևանում. 25–ամյա վարորդը BYD-ով բախվել է իր առջև կայանված Mercedes-ին. կան վիրավորներ. Shamshyan.com Համար մեկ հակահերոսը համար մեկ խաբեբայի թեկնածուի հետ․ Հովհաննես Հարությունյան Թիվ 47 երթուղայինում գրպանահատությունը կատարել էին 21 եւ 60 տարեկան երկու կին Վրաստանը Հայաստանի հետ սահմանին արգելոց կստեղծի Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու ստոր գործում միջազգային ատյաններում ադրբեջանական միլիարդներին դիմակայում էին Նախագահ Քոչարյանի միջանձնային ամուր կապերը․ Նարեկ Մանթաշյան Արմեն Թավադյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Արհեստական ինչ-որ նոր փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպանը՝ Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու դատաքննության մասին (տեսանյութ) Ոստիկանության բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը. ԱԱԾ Վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ խնդիր կա՞. Դ. Անանյանը՝ ՀԴՄ կտրոնների մասին (տեսանյութ) Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը (լուսանկարներ). Shamshyan.com Նախարարության պարզաբանումը՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի կողմից ամորձիները աթոռին մեխելու մասին Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել. Yerevan.Today Հայտնաբերվել է մեքենայի գազաբալոնը գողացած անձը (տեսանյութ) Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը Բացառիկ տեսանյութեր․ ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի 1-ի երեք զոհերին սպանողները․ Politik.am 34-ամյա արմավիրցին խարդախությամբ 14 միայնակ կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ Արդեն իսկ չկայացած հանրաքվե․ մոտ երկու ամիս պետք է միլիարդներ ծախսենք և այս կրկեսին ծափ տանք, որ ՍԴ նախագահին աշխատանքից հեռացնեն․ Ռուբեն Թորոսյան Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից Փակ նամակ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Նորայր Նորիկյան ԱԱՏՄ-ի 21 աշխատակցի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը (լուսանկարներ) 5 մեջբերում Արցախի հերոսներից՝ նվիրված Շուշիի ազատագրմանը «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին Գիրք կարդում է հայաստանցիների 32.8 տոկոսը. հարցում Հաշվեքննիչ պալատը կիրականացնի ուսումնասիրություններ ՊԵԿ-ի պարգևավճարների և ծախսերի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Արցախ ՝ ընտրություններին հետևելու Բացահայտվել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը