ՀՊՏՀ ազատված դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ընդդեմ ռեկտորի պաշտոնակատարի. Ալեքսանդր Կոչուբաև
ՀՊՏՀ ազատված դասախոսները վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նա նշեց, որ հաղորդումը կապված է պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ: Մնացած մանրամասները, ինչպես ասաց Կոչուբաևը, կտեղակացնեն վաղը:
Նշենք, որ դասախոսները պահանջում են անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։
Հիշեցնենք, որ դասախոսներն օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության մոտ։ Ի թիվս այլ բողոքների՝ նրանք ռեկտորին գրագողության մեջ էին մեղադրում՝ մատնանշելով նրա դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրները։
Ավելի ուշ ռեկտորը մամուլի ասուլիս էր հրավիրել և ինքն էլ նշել էր, որ դրանում առկա են որոշակի խնդիրներ՝ կապված հղումների հետ։