Ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Nissan X Trail-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում՝ հսկայական քարերի վրա. Shamshyan.com
Այսօր` օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Ռաֆայել Պետրոսյանը իր վարած Nissan X Trail մակնիշի 35 XQ 878 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հարևանությամբ՝ ոլորանապտույտ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով հսկայական քարերին։
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանները։ Այս պահին ճանապարհային ոստիկաններն օգնում են վարորդին, որպեսզի ավտոմեքենան վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերեն անվտանգ վայր։