Մինչև վերջ շարունակելու ենք պայքարը. Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպաններ
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, բնապահպանները պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ամբողջությամբ չի ներկայացրել «Էլարդ» ընկերության կողմից հանքավայրում իրականացված փորձաքննության արդյունքները:
Բնապահպանները նշում են, որ քննչական կոմիտեում տեղի ունեցած ասուլիսին արագ արձագանքել են Ջերմուկ համայնքի բնակիչները, շտապ հավաք են կազմակերպել և քննարկել են իրենց անելիքները: Նրանք հայտարարեցին, որ մինչև վերջ շարունակելու են պայքարը: