Երևան, 17.Հոկտեմբերի.2019, 00:00
Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. տեսչական մարմին Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) Կապանում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն (տեսանյութ) Հայտնաբերվել է ատրճանակը, որով քաղաքացին սպանել էր ոստիկանին (տեսանյութ) Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք եղբայրներ են՝ 18 և 16 տարեկան. վերջիններս ձերբակալվել են Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ոստիկանին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ Քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված աշակերտների թիվն ավելանում է

Արդարադատության նախարարությունը նենգափոխվում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով. Pastinfo.am

Օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես գրում է Pastinfo.am-ը, փաթեթը նախարարության կողմից ներկայացվում է որպես դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանն ուղղված նախաձեռնություն, որը «միաժամանակ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը»։ Փաթեթն աչքի է ընկնում մի քանի ուշագրավ կարգավորումներով։ Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է, որ․

1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

2. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

Նախարարության նախաձեռնության իրական նպատակը, առաջարկվող լուծումների իմաստալից լինելը և դատական իշխանության համակարգի անկախության տեսանկյունից դրա հետևանքները դարձել են հանրային քննարկման առարկա։ Ի պատասխան առավել զավեշտալի դրույթներին ուղղված քննադատությանը, արդարադատության նախարարությունը երեկ՝ օգոստոսի 12-ին հարկ է համարել «որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն»՝ իր պաշտոնական կայքում հրապարակված «Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը» վերտառությամբ նյութում։ Այդուհանդերձ, փոխանակ հարթելու արդեն իսկ բարձրացված բազմաթիվ մտահոգությունները, նախարարությունը իրենց գցել է մեկ այլ զավեշտալի իրավիճակի մեջ, երբ նախարարության կողմից բերվող հիմնավորումները և փաստարկները հերքվում են հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների և հղումների միջոցով (հղումներն, ի դեպ, հետագայում հեռացվել են կայքից՝ հավանաբար կատարված արկածախնդրությունը կոծկելու նպատակով):

Այսպես, անդրադարձ է կատարվում կետ առ կետ։

1. Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը

1) Նախարարությունը փաստում է, որ նախագիծը ոչ այլ ինչ է, քան «դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու» պրակտիկայի ներդրում, որը կիրառվել է աշխարհի մի շարք երկրներում։ Մինչդեռ նախագծում բացարձակապես կենսաթոշակի մասին չէ խոսքը, այլ՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը» պահպանելու։ Ավելին, ի՞նչ վաղ կենսաթոշակի մասին կարող է խոսքը գնալ, երբ հենց Սահմանադրությունն է սահմանում կենսաթոշակային տարիքը՝ 70 տարեկանը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս)։ Ապա, հարց է առաջանում, թե ընդհանրապես ի՞նչ հիմքով է արդարադատության նախարարությունը 45-ամյա Արման Դիլանյանին, 44-ամյա Վահե Գրիգորյանին (որն, ի դեպ, հարկ չի համարել իր կենսագրությունը հրապարակել ՍԴ պաշտոնական կայքում), 47-ամյա Արևիկ Պետրոսյանին, 53-ամյա Արայիկ Թունյանին (սրանք առավել ակնբախ օրինակներ են) շնորհում ժամանակից շուտ իրենց հանգիստը վայելելու իրավունք, երբ Սահմանադրությունն ամրագրում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ (28-րդ հոդված)։

2) Սակայն առավել զավեշտալին սկսվում է նախարարության հիմնավորումներում, որոնք կարծես նախարարության ինչ-որ աշխատակցի «չար կատակ» լինեն։ Վկայակոչելով Հունգարիայի օրինակը, որտեղ «2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի», նախարարությունը հղում է կատարում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի փաստաթղթի, որը վերնագրված է "Challenges for judicial independence and impartiality in the member states of the Council of Europe" , այսինքն՝ «Դատական իշխանության անկախության և անկողմնակալության մարտահրավերները ԵԽ անդամ երկրներում»: Ավելին՝ հղումը 56-րդ էջին է, որը գտնում է "IV. Infringement of the security of tenure of judges and prosecutors, their status and their independence in their working environment" մասի ներքո (Դատավորների և դատախազների իրենց պաշտոնում պաշտոնավարման, նրանց կարգավիճակի և աշխատավայրում անկախության երաշխիքների նկատմամբ ոտնձգությունը)։ Եվ իրավամբ, այդ բաժնում և, ընդհանրապես, վկայակոչվող փաստաթղթում ներկայացվում են ոչ թե հաջողված, այլ՝ դատական իշխանության անկախության նկատմամբ միջամտության քննադատելի պրակտիկան։

Եվ այսպես, հենց Հունգարիայի մասով նախարարության կողմից վկայակոչվող փաստաթղթում նշվում է, թե ինչպես են 2011 թ․-ի այդ կարգավորումները սուր քննադատության արժանացել Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական դատարանի կողմից, ինչպես են ի վերջո հակասահմանադրական ճանաչվել Հունգարիայի Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ՄԻԵԴ երկու դատական ակտերով Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի իրավունքները ճանաչվել են խախտված (կետ 165-166), իսկ իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նրա քաղաքական հայացքներով պայմանավորված (կետ 168)։

Փոխարենը, նախարարությունը «բաց է թողել» փաստաթղթի 54-րդ կետը, որտեղ տրվում է դատավորի՝ իր պաշտոնում անփոփոխելիության միջազգայնորեն ընդունելի չափորոշիչը, այն, որ դատավորների՝ իրենց պաշտոնում անփոփոխելիությունը և պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը, տրամաբանորեն կապված է նրա անկախության հետ ։

3) Լեհաստանի պարագայում ևս ԵԽ վկայակոչվող զեկույցը քննադատում է լեհական իշխանությունների գործողությունները ուղղված Սահմանադրական տրիբունալի դեմ (կետ 176-178): Շարունակելով Լեհաստանի օրինակը՝ որպես «լավագույն փորձի» վկայակոչում, նախարարությունը հղում է անում մեկ այլ աղբյուրի, որը տրամագծորեն հակառակ է նախարարության թեզին: Հրապարակումը վերնագրված է "EU court says Poland broke law by making judges retire early" («ԵՄ դատարանը ասում է, որ Լեհաստանը խախտել է օրենքը՝ ստիպելով դատավորներին վաղ թոշակի գնալ»)։ Հոդվածում նկարագրված է, թե ինչպես է ԵՄ դատարանը վճռել, որ Լեհաստանը հակասական փոփոխություններ կատարելով խախտել դատարանների անկախությունը՝ իջեցնելով Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակի անցնելու տարիքը, դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը նրանց անկախության առանցքային բաղկացուցիչն է։

Ի դեպ, հենց նախարարության վկայակոչած նյութում կա նաև մեկ այլ կարևոր եզրահանգում. 2017 թ․-ին կառավարող կուսակցության առաջարկած օրենքը, չնայած այն պնդումներին, որ նպատակ ունի ազատվել հին կադրերից, ներդնել ժամանակակից պահանջներին բավարարող և կոռուպցիայի զերծ համակարգ, իրականում պայմանավորված եղել քաղաքական այլ կողմնորոշում ունեցող դատավորներից ազատվելու և կառավարության նկատմամբ նվազ քննադատական դատավորներով համալրելու իրական նկրտումով։ Ավելին, նախարարությունը «մոռացել է» նկատել, որ Լեհաստանը նույնպես, ինչպես և Հունգարիան, 2018 թ․ նոյեմբերին ստիպված է եղել նահանջել իր այդ «բարեփոխումներից» և փոխել օրենքը[1]։

4) Ապա, նախարարությունը բերում է [2] Բելգիայի օրինակը (4-րդ հղում)[3], որպես երկիր, որտեղ «դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը»: Այստեղ էլ նախարարությունը բավարար խորաթափանց չի եղել ուսումնասիրելու և հասկանալու համար, որ Բելգիայի կարգավորումները բխում են նվազագույն կենսաթոշակային տարիքի համահարթեցման ընդհանուր պետական քաղաքականությունից (կենսաթոշակային տարիքը 2018 թ. 60-ից բարձրացվել է 63-ի[4]), իսկ դատավորի ցանկությամբ՝ վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում՝ նրա կենսաթոշակը համապատասխանաբար վերահաշվարկվում և կրճատվում է։

5) Իր սխալ թեզերը հիմնավորելու համար նախարարությունը վկայակոչում է ՄԻԵԴ նախադեպեր, որոնցում ամենևին էլ առկա չեն այն պնդումները, որոնք արվում են։ Հակառակը, վկայակոչվող նախադեպերը վերաբերում են նույն Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնավարման վաղաժամկետի դադարեցմանը[5], որոնցով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ԳԴ Նախագահի մանդատի վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել իր մասնագիտական գործունեության ընթացքում հրապարակայնորեն արտահայտված կարծիքի համար և խախտել է ՄԻԵԿ 10 (1) հոդվածը[6]։

6) Ինչ վերաբերում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցից մեջբերմանը, ապա այն նույնպես առավել, քան թյուրընկալված է։ Այսպես, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի 49-րդ կետը նախ ընդգծում է, որ «իր պաշտոնում պաշտոնավարելու երաշխիքները և անփոփոխելիությունը դատավորների անկախության կարևորագույն տարրերն են»։ Ապա, 50-րդ կետում սահմանվում է, որ «Դատավորների պաշտոնավարման ժամկետները պետք է սահմանվեն օրենքով (ՀՀ պարագայում այդ երաշխիքը ամրագրվել է Սահմանադրությամբ՝ 166-րդ հոդվածի 8-րդ մաս): Մշտական նշանակումը պետք է դադարեցվի միայն օրենքով սահմանված կարգապահական կամ քրեական դրույթների լուրջ խախտումների դեպքում, կամ, երբ դատավորն այլևս չի կարող կատարել դատական գործառույթներ: Վաղաժամկետ կենսաթոշակի անցումը հնարավոր է իրականացնել միայն դատավորի խնդրանքով կամ բժշկական հիմունքներով»։ Վերջինս միայն դատավորին տրվող հնարավորություն է՝ կենսաթոշակի գնալու և որպես դատավոր աշխատած տարիների համար համապատասխան սոցիալական երաշխիքներից օգտվելու համար։ Սակայն, Հանձնարարականի համապատասխան դրույթը չպետք է մեկնաբանվի նախորդող դրույթների անտեսմամբ՝ որպես սողանցք գործադիրի ձեռքերում՝ դատավորից հրաժարական կորզելու դիմաց նրան հարկատուների հաշվին անաշխատ եկամուտներ վերապահելու համար։

7) Նախարարության կողմից ներկայացվող և գործադիրի կողմից հաճախ շահարկվող մեկ այլ սին թեզ է սահմանադրական փոփոխությունների հաճախակիությունը, որով փորձ է կատարվում արդարացնել հարկատուի վրա դրվող այս բեռը։ Նշվում է, թե «դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը»: Նախարարությանը հարկ է հիշեցնել, որ սահմանադրական նորմերը արդեն իսկ կյանքի են կոչվել և համապատասխան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ կան նոր կարգավորումներին համապատասխան նշանակված ՍԴ երկու դատավոր (9-ից)։

Բնականոն հունի պարագայում հաջորդ թափուր տեղը կառաջանա 2021-ին, մյուսը 2026-ին։ Մինչդեռ, նախարարության նախագիծը, քաղաքական նկատառումներով պայմանավորած, ՍԴ-ն կազմաքանդելու հերթական փորձն է, միայն թե այս անգամ, նախարարությունը ընտրել է ոչ թե Սահմանադրության 7-րդ գլխի (Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը) և 16-րդ գլխի (Եզրափակիչ և անցումային դրույթներ) միջև արհեստական ջրբաժան դնելու և սահմանադրի միասնական կամքը աղճատելու ձախողված ճանապարհը, այլ՝ «քաղաքակիրթ ճանապարհով» ժամանակից շուտ ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելու։ Մինչդեռ սահմանադրի կամքը՝ ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետի առումով հստակ է, ներդաշնակ և հետևողական։

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցումը

Սահմանադրությունը դատավորին վերապահում է արդարադատություն իրականացնելու գործառույթ և այդ գործառույթը չիրականացնելու հիմքը դատավորի լիազորությունների դադարեցումը կամ դադարումն է՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված հիմքերով։ Չնայած սահմանադրական այս պահանջներին, արդարադատության նախարարությունը, առաջարկում է նախատեսել սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավտոմատ կասեցում այն դեպքերում, երբ քրեական հետապնդում է հարուցվում դատավորի նկատմամբ նրա լիազորություններից չբխող գործողությունների համար։

Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասը դատավորի իմունիտետը սահամանափակում է միայն դատավորի պարտականությունների կատարումից բխող գործողություններով (ֆունկցիոնալ իմունիտետ)։ Անգամ ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում, դատավորի լիազորությունների կասեցման օրենսդրական կարգավորումների սահմանադրականությունը մնում է վիճելի, քանի Սահմանադրությունը նման հիմք չի նախատեսում։ Սակայն, ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում Սահմանադրությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախատեսում է կարևոր երաշխիք՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն՝ դատավորների պարագայում և Սահմանադրական դատարանի համաձայնություն՝ ՍԴ դատավորների պարագայում, որոնք պետք է գնահատեն քրեական հետապնդման հարուցման հիմնավորվածությունը։

Եթե ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում առնվազն կա գնահատող մարմին, ինչը մեղմում է լիազորությունների կամայական կասեցման վտանգները, ապա մյուս դեպքերում, ցանկացած քրեական գործի հարուցում ավտոմատ կասեցնում է դատավորի լիազորությունների իրականացումը՝ բացելով դատավորի վրա ազդեցության լայն դռներ։ Արդյո՞ք, դատական համակարգի անկախության մասին մտահոգ նախարարությունը պետք է ամրապնդեր դատավորի անկախության երաշխիքները, թե՞ էլ ավելի թուլացներ դրանք։ Ընդամենը 9 անդամից բաղկացած ՍԴ-ի պարագայում նախարարության համար պետք է ակնհայտ լինեին դատարանը կաթվածահար անելու վտանգները։ Չէ՞ որ Սահմանադրական դատարանի պարագայում, գործ ունենք Սահմանադրության գերակայության երաշխավորի հետ, իսկ թույլ տալով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը, թույլ ենք տալիս կաթվածահար անել մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։

Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեո-բոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի. դուք մտածելու շատ բան ունեք. միլիոններից խոսելուց էլ սկսեք ձեր գույքերի և մեդիաբիզնեսների թվարկումից. Ա. Հովհաննիսյանը՝ Ա. Բաբաջանյանին Բժշկական մի շարք ծառայություններ կստանան հավելյալ ֆինանսավորում Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 19 միլիոն դրամ ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. տեսչական մարմին Ադրբեջանի բնակիչը սպանել է կնոջն ու զոքանչին ու այրել նրանց դիերը Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) Վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը (տեսանյութ) Իրավունքի նկատմամբ ծաղրը շարունակվում է. հիմա էլ ՀՔԾ-ն քրգործ է հարուցել այն փաստի առթիվ, որ 2018-ի մարտին Հ. Թովմասյանը ընտրվել է ՍԴ դատավոր. Ռ. Մելիքյան Կապանում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն (տեսանյութ) Ադրբեջանը ևս մասնատվել է. Միքայել Մելքումյանի պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին Բելգրադում Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ «Ժողովուրդ». Դատական հայց է ներկա­յացվել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «Ժողովուրդ». «Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ «Փաստ». «Ռեստարտը» մարզային տարածքներում նոր համալրումներ կազմակերպելու համար օգտագործում է նաեւ վարչական լծակները Ավտովթար՝ Երևանի Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում «168 ժամ». Այստեղ բոլորին հանում են, անվանում հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում. Նորատ Տեր-Գրիգորյանց «Հրապարակ». Ասվե՞լ է «պարոն մարզպետ», թե՞ ոչ «Հրապարակ». «Սասնա Ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու Արտարժույթների փոխարժեքներն այսօր «168 ժամ». Թռիչքային աճը մնաց անցյալում. հաջորդ տարի սպասվում է վերջին 4 տարվա տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը Հարցման մասնակիցների 75 տոկոսը գտնում է, որ հոգևորականների կողքին առավել պատշաճ հագուկապով է ներկայացել Քիմ Քարդաշյանը «Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան լքել է երկիրը «168 ժամ». Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել պաշտոնից ազատվելու մասին. անգամ չի զրուցել Փաշինյանի հետ Ովքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի ունեցել սպանության գիշերը. մանրամասներ. Tert.am «Էլի լավա, բայց 35 եվրո չի էլի». Արեն Ապիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Երևանում տղամարդը դանակահարել է քրոջ ամուսնուն. ArmeniaSputnik.am Պարոնայք, բացեք ձեր աչքերը, թիրախում Զանգեզուրն է․ Արթուր Ղազինյան Իշխանական սպասավոր անողնաշար եգորյան տիկոն ու էն սաֆարովների էգը հանդիպել էին սեփական որդու արյունը քեշով ծախած, արդեն իսկ միլիոնատեր Քլոյանի հետ. Նարեկ Մանթաշյան (լուսանկար) Հայ մամուլը բազմաթիվ մարտահրավերների առջև է․ Ժուռնալիստների միություն Ոստիկանությունը բերման է ենթարկել թմրամոլության մեջ կասկածվող անձի Ինչպես 2016-ին, այնպես էլ հիմա Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի. Ադրբեջանի հարցերով փորձագետ (տեսանյութ) Հայաստանը լքողների թիվը վերջին չորս ամիսների ընթացքում այնքան է ավելացել, որ վիճակագրական ծառայությունն է խուսափում կոնկրետ թվեր հրապարակելուց. Գարեգին Պետրոսյան Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ Շվեյցարիան որոշել է մեղմացնել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով Հայաստանը National Geograghic-ի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել Հրդեհ Զորավան գյուղում` բրիկետների արտադրամասի տարածքում ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային ապահովության ոլորտում կարգավորվում են քաղաքացիների իրավունքները ՍԴ–ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում. 7or.am Ավելորդ խորհրդապահությունը վնասակար է Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում. Politik.am Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացու Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ Պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով է օտարվել. պետությանը պատճառվել է շուրջ 37 մլն դրամի վնաս. դատախազություն Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայանը՝ տարածված տեսանյութի մասին Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը Միջադեպ «Զվարթնոց»-ում. Հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացուն. հնչել են հայհոյանքներ Վարչապետի կարգախոսն այնտեղ է, որտեղ պետք է լիներ ՀՀ երկրորդ նախագահի գրքի գովազդը. Yerevan.Today Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն շարժվել դեպի Արցախի սահման. Ալեն Ղուլյան (տեսանյութ) Այս տարվա երրորդ եռամսյակում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.9 տոկոսով Հայտնաբերվել է ատրճանակը, որով քաղաքացին սպանել էր ոստիկանին (տեսանյութ) Դիլիջան քաղաքում այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ Մխիթարյանը շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում Ռուս կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանում Հայաստանի առևտրական ներկայացուցչի պաշտոնից Արտաշատի դպրոցներից մեկից հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ Այսօր առավոտյան հարձակման ենթարկված ոստիկանները պարգեւատրվել են. մեկը՝ հետմահու ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները Ryanair-ը մուտք գործեց ՀՀ ավիաշուկա Էսպիսի քայլերի գնացողներն ու էս գաղափարների հավատով ապրողները երբեք ու ոչ մի դեպքում իրավունք չունեն հոլովելու հայրենասիրություն բառն ու գաղափարը. Հովհաննես Հարությունյան Հոկտեմբերի 14-ի դրությամբ ՀՀ է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա, որի արդյունքում գանձվել է մոտ 51 մլրդ դրամ. Դավիթ Անանյան ԱՄՆ-ում միլիարդատերը 600 մլն դոլար Է կորցրել կանանց վերաբերյալ անհաջող կատակի պատճառով Լիլիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրգո՞րծ է հարուցվել. Factor.am Հոկտեմբերի 20-ից ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում Հայաստան թռչող «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է տոմսերը Հրդեհ՝ Երևանում գտնվող գործարանում «Հրապարակ». Իշխանության եւ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել. Վերջինս համոզում է անցնել իր նամակի 2-րդ կետին Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք եղբայրներ են՝ 18 և 16 տարեկան. վերջիններս ձերբակալվել են «Ջոկեր»-ը համաշխարհային վարձույթում ավելի շատ գումար Է հավաքել, քան ԱՄՆ-ում Այսօր սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը 2 անչափահաս երեխա ուներ (լուսանկարներ) Արման Սարգսյանն այցելեց գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին