«06»-ի անչափահաս վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի համար. այն բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 50 սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 29 ԼՍ 929 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երկրորդական ճանապարհահատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել նշված ԲԿ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել ВАЗ 2106 մակնիշի 34 MD 442 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով եղել է անչափահաս տղա։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։