ՀՀ արտաքին դիվանագիտության ամենամեծ «ձեռքբերումը». մեկուկես տարվա ընթացքում պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտգործնախարարը. Աղվան Պողոսյան

«Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ արտաքին դիվանագիտության ամենամեծ «ձեռքբերումը». մեկուկես տարվա ընթացքում պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան:
Անհասկանալի է, ինչ է կորցրել Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանում, բայց պետք է հաշվի առնենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո առաջին պաշտոնյան է, ով այցելում է Հայաստան:
Հ.Գ․ Նախորդ մեկուկես տարվա ընթացքում Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Պետք է արձանագրենք, որ այդ այցերը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Ահա, այսպիսի տխուր պատկեր ունենք մեր թավշյա դիվանագիտությունում: