Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ հոսպիտալացվել է․ Shamshyan.com
Քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիաճակում տեղափոխվել հիվանդանոց:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունցել Շենգավիթ վարչական տարածքում: